Yerevan, 05.February.2026,
00
:
00
BREAKING


Գե­ղե­ցիկ խայ­ծե­րի և իրա­կա­նու­թյու­նից հե­ռա­նա­լու սահ­մա­նա­գի­ծը

POLITICS

ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ընդունվել է։ Պատգամավորներն այն ընդունել են 94 կողմ, 17 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Բյուջեի կատարողականին դեմ է քվեարկել ԲՀԿ խմբակցությունը։

Չնայած 2018-ի բյուջեն Նիկոլ Փաշինյանի թիմը ժառանգություն էր ստացել նախկին կառավարությունից, սակայն երկօրյա քննարկումներն առիթ հանդիսացան, որպեսզի քննարկվի կաբինետի տնտեսական քաղաքականությունն՝ առհասարակ, և հռչակված տնտեսական հեղափոխության կուրսը՝ մասնավորապես։

Առնվազն տարակուսելի էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որը փաստորեն փայլուն է գանահատում կառավարության գործունեությունը (ԱԺ նախագահն էլ հետո արագ-արագ կրկնում է), ըստ էության, ամբողջովին կտրվելով իրականությունից, որովհետև անցած մեկ տարվա ընթացքում գլոբալ խոստումներից որևէ մեկն իրականություն չի դարձել։

Հայաստանի տնտեսությունը թռիչքաձև աճ չի արձանագրել, խոստացված ներդրումային բումը, բնականաբար, չկա։

Ավելին՝ մեկ տարի հետո կառավարությունը կարծես կրկին հայացքն ուղղում է հայաստանյան սեփականատերերի կամ ռուսահայ կապիտալի ուղղությամբ, որովհետև հեղափոխության էֆեկտը, դրա նկատմամբ միջազգային արձագանքն ակնհայտորեն գերագնահատվել էին։ Այդպես էլ միջազգային որևէ կառույց չուզեց մեծ խաղադրույք կատարել տեղի ունեցած հեղափոխության վրա, ինչն առիթ տվեց, որպեսզի Փաշինյանը պարբերաբար քննադատի ԵՄ-ին ու ԱՄՆ-ին՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները չարժևորելու համար։

Խոստացված ներգաղթը տեղի չունեցավ, ավելին՝ արտագաղթը շարունակվում է գրեթե նույն տեմպերով, որովհետև երկրում անցած մեկ տարում լուրջ աշխատատեղեր չեն բացվել, իսկ վարչապետի կողմից պարբերաբար ներկայացվող 51000 աշխատատեղի պնդումն ընդամենը քարոզչական ենթատեքստ ունի ու վերաբերում է ստվերային տնտեսության ծավալների ոչ էական կրճատմանը։

Իրական աշխատավարձի աճը՝ 1,5%, իսկ գնաճը՝ 2 %, գալիս են ապացուցելու, որ տնտեսական հեղափոխություն մեր քաղաքացիների կյանքում, այնուամենայնիվ, տեղի չի ունեցել, այլ խոսքով՝ քաղաքական փոփոխությունները չեն կապիտալացվել՝ որպես մարդկանց բարեկեցություն, տնտեսության աճ։

Նիկոլ Փաշինյանի թիմի ամենախոցելի կողմը մնում է կադրային քաղաքականությունը, որքան էլ Արարատ Միրզոյանը փորձի հակառակն ապացուցել։ Ակնհայտ է, որ նման թիմով հնարավոր չէ կյանքի կոչել ամբիցիոզ ծրագրեր, նույնիսկ ձևակերպել զարգացման տեսլական։

Երկրորդ խնդիրը խոստումներն են, որոնք պարբերաբար դրժվում են։ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության հարթակից ու վարչապետության մայրամուտին տվել է բազմաթիվ խոստումներ, որոնք, ըստ էության, իրականություն չեն դարձել այն «կախարդական փայտիկի» միջոցով, որին տիրապետում էր միայն ինքը։

Եվ վերջապես՝ կառավարությունը չի կարողանում վեր կանգնել հատվածական քաղաքական շահերից, ինչի հետևանքով նրա շուրջ չի ձևավորվում քաղաքական կոնսոլիդացիա, իսկ հանրային վստահության մակարդակն աստիճանաբար անկում է ապրում։ Մի խոսքով՝ տնտեսական հեղափոխությունն առայժմ միայն լոզունգ է, գեղեցիկ խայծ, որի համատեքստում Հայաստանը շարունակում է դոփել տեղում՝ ավելի ընդգծված դարձնելով իր կտրվածությունը քաղաքակիրթ աշխարհից։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live