Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Ամերիաբանկ և Զանգի համագործակցություն. այսուհետ Ամերիաբանկ հնարավոր է զանգահարել անվճար

SOCIETY

Ամերիաբանկը և Զանգի ընկերությունը հանդես են գալիս նոր առաջարկով , որի մասին հայտարարեցին համատեղ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Այսուհետ Zangi մեսենջերի միջոցով հաճախորդները կարող են անվճար զանգահարել Ամերիաբանկ` աշխարհի ցանկացած կետից, անկախ բջջային օպերատորներից և ռոումինգի առկայությունից՝ ընդամենն ունենալով հասանելիություն ինտերնետին: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես ներբեռնել Zangi
մեսենջերը և ակտիվացնել ծառայությունը` դիմելով Ամերիաբանկ նախընտրելի կապի միջոցով` զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն կամ ուղարկելով հաղորդագրություն Բանկի պաշտոնական ֆեյսբուքի էջին կամ
www.ameriabank.am կայքի Live Chat-ին: Ակտիվացնելով ծառայությունը` հնարավոր կլինի Zangi մեսենջերով զանգահարել Ամերիաբանկ 4521 կարճ համարով և հետևել ինքնապատասխանիչի քայլերին:

Ամերիաբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը նշում է. «Մենք պարբերաբար բարելավում և հաճախորդամետ ենք դարձնում Բանկի կողմից մատուցվող ծառայությունները և կարծում ենք, մանավանդ արձակուրդային շրջանում, Զանգիով Ամերիաբանկ անվճար զանգահարելու այս նորամուծությունը հնարավորություն կտա ՀՀ տարածքից դուրս գտնվող մեր հաճախորդներին հեշտությամբ կապ հաստատել Բանկի կոնտակտային կենտրոնի հետ և արագ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները կամ կատարել գործարքներ Հեռախոսային բանկինգ ծառայության շրջանակներում»:

Ըստ Զանգի ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի` Զանգի ընկերությունն ունի կարևոր մրցակցային առավելություններ. «Բանկի հաճախորդների համար, թերևս, ամենակարևորը տվյալների անվտանգությունն է։ Zangi մեսենջերը անվտանգ է, քանի որ մենք օգտագործում ենք վերջին սերնդի պաշտպանության մի քանի համակարգ։ Առաջին հերթին, տվյալների տեղափոխման ժամանակ կիրառվում է end-to-
end տեսակի կոդավորումը, իսկ ոչ մի հաղորդագրության պատմություն Zangi-ն սերվերներում չի պահպանում։ Zangi-ն հեշտ է ինտեգրվում ընկերությունների ներքին հեռախոսային համակարգերի հետ՝ ապահովելով ինչպես ելքային, այնպես էլ մուտքային զանգերը Զանգի մեսենջերից դեպի ներքին հեռախոսային համակարգի համարները և հակառակը։ Բացի այդ, մեր մեսենջերը աշխատում է շատ ցածր ինտերնետ հասանելության պայմաններում, մասնավորապես՝ 2G/EDGE ինտերնետում կամ ծանրաբեռնված Wi-Fi ցանցերում և խնայում է տրաֆիկ, օրինակ՝ 1MB ինտերնետով հնարավոր է մինչև 7 րոպե խոսել»:


Նշենք նաև, որ Բանկի Կոնտակտային կենտրոնը հասանելի է 24/7 ռեժիմով: 

 

Ամերիաբանկ ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Ամերիաբանկ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ`տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am :

--
Զանգի ընկերությունը հանդիսանում է հեռահաղորդակցության ոլորտի տեխնիկական լուծումների և ծրագրային ապահովման մատակարար։ Ընկերության հիմնական պրոդուկներից է Zangi մեսենջերը և նույնանուն տեխնիկական հարթակը, որի հիման վրա ընկերությունները և կազմակերպությունները
հնարավորություն ունեն կազմակերպել Ժամանակակից և ապահով տեսակի թիմային հաղորդակցություն։

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns