24-ամյա Բեթի Վարդանյանի հարսի պարը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
LIFEՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի հարսանիքը երեկվանից Հայաստանում ամենաքննարկվող թեման է․․․

Ֆուտբոլիստը, որը միշտ փակ է պահել անձնական կյանքին վերաբերող մանրամասները, հարսանիքի օրը բացառություն է արել և առաջին լուսանկարը հիշարժան օրվանից հենց ինքն է հրապարկել՝ մակագրելով․

«Ամուսնացիր ինձ հետ և մնա ինձ հետ հավերժ»․․․

Վենետիկի Սուրբ Ղազար կղզում կայացած պսակադրությունից և հաջորդած խնջույքից ֆուտբոլիստը նաև տեսանյութեր է հրապարակել, որոնցից մեկին կից գրել է․

«Ստեղծված իրար համար»․․․

ԱԺ նախկին պատգամավոր, «Գրանդ հոլդինգի» համասեփականատեր Միքայել Վարդանյանի դուստրն այս տարի կդառնա 24 տարեկան․․․

Նա ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 4-ին: Զույգի տարիքային տարբերությունը 6 տարի է, Հենրիխ Մխիթարյանն այս տարի դարձավ 30 տարեկան․․․

Բեթիի իրական անունն Իզաբելլա է, նա ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարում ֆակուլտետը, սովորել է նաև Կանադայում․․․

Տարվա ամենասպասված հարսանիքի նախապատրաստական աշխատանքների մի մասը կայացել են Հայաստանում․․․

Մասնավորապես, իր հարսի պարը Բեթին վստահել է Սոֆի Դևոյանի դպրոց ստուդիային․․․

Հարսնացուի համար հատուկ պար է բեմադրվել․․․

Հիշարժան օրվա համար Բեթին ընտրել է փղոսկրի երանգի զգեստ, որը համադրել է փայլուն թագի և էքստրավագանտ վուալի հետ․․․

Հարսի ծաղկոփունջը կազմված էր բաց վարդագույն և սպիտակ ծաղիկներից․․․

Հարսի պարը դիտեք այստեղ



