Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Որ­քա՞ն է բարձ­րա­ցել դե­րա­սան­նե­րի մի­ջին աշ­խա­տա­վար­ձը վեր­ջին 10 տար­վա ըն­թաց­քում

SOCIETY

Մշակութային գործիչների հետ պարբերական շփումների ժամանակ նրանք շարունակում են բարձրացնել ֆինանսական խնդիրների առկայության հարցը: «Փաստը» որոշեց պարզել, թե որքա՞ն է կազմում, օրինակ, թատրոնների դերասանների աշխատավարձը, որքա՞ն է այն աճել վերջին 10 տարվա ընթացքում, և արդյոք հյուրախաղերի և փառատոնների մեկնելիս դերասանները ստանո՞ւմ են պետական աջակցություն:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ուղարկված մեր հարցման պատասխանից պարզ է դառնում, որ մշակույթի նախարարի 2009 թվականի հունվարի 29-ի N 707-Ա հրամանով, որում 2014 թվականին լրացումներ են կատարվել, հաստատվել են ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թատերական և համերգային ՊՈԱԿ-ների ստեղծագործական անձնակազմի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման օրինակելի կանոնակարգը և թատերահամերգային կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմերի որակավորման աստիճանների ցանկը, որի հիման վրա կազմակերպության ղեկավարը սահմանում է դերասանների տարբերակված պաշտոնային դրույքաչափերը:

Նախարարությանը խնդրել էինք տեղեկացնել, թե որքանով են բարձրացել աշխատավարձերը վերջին 10 տարվա ընթացքում: Նախ տեղեկանում ենք, որ վերջին 10 տարիների ընթացքում տեղի են ունեցել հատկացվող գումարների զգալի փոփոխություններ՝ կապված էլէներգիայի և ջեռուցման սակագների բարձրացման կամ նվազեցման, աշխատավարձի բարձրացման, ծախսային ուղղությունների ծավալների փոփոխության, ավելացված արժեքի հարկի նախատեսման և այլ փաստերի հետ:

«ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող 16 պետական թատրոնի ընթացիկ գործունեության համար 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված է 3516772.7 հազար դրամ: 2009 թվականին նշյալ թատրոնների սուբսիդիան (ընթացիկ բյուջետային հատկացումներ) կազմել է 1616907.8 հազար դրամ: Բյուջեից ընթացիկ հատկացումներն աճել են մոտ 2,2 անգամ: Թատրոնների գալիք տարվա բյուջետային հատկացումները կհստակեցվեն կառավարության և ԱԺ-ի 2020-2022 թվականների ՄԺԾԾ և 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումների արդյունքում:

Աշխատավարձի մասով: Միջին հաշվարկային աշխատավարձը բյուջեի հաշվին 2009 թվականին եղել է մոտ 44011 դրամ: 10 տարվա ընթացքում թատրոնների միջին աշխատավարձն աճել է մոտ 2,7 անգամ՝ 2019 թվականին կազմելով 118678 դրամ», - ասված է պատասխանի մեջ:

Նախարարությունից տեղեկացնում են, որ հիմք ընդունելով կառավարության մշակութային քաղաքականությունից բխող ռազմավարական նպատակները և գերակա ուղղությունները՝ այն աջակցում է պետական և ոչ պետական թատերական կազմակերպությունների ստեղծագործական ծրագրերին, հետևողական է ազգային թատերարվեստի ավանդույթների պահպանմանը, թատերարվեստի ճյուղերի ու ժանրերի համաչափ զարգացմանը:

«Ստեղծագործական պատվերով իրականացվող բեմադրությունների աջակցության ընթացքում առաջնային են համարվում դասական և ժամանակակից թատերգությունների նոր բեմադրությունների իրականացումը, երիտասարդական և ընթացիկ տարում հոբելյանական և հիշարժան տարեթվերը լուսաբանող նախագծերը, ինչպես նաև հաշվի է առնվում տվյալ ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, արդիականությունը, գաղափարը, տվյալ ծրագրի ազդեցությունը հասարակության տարբեր խմբերի համար, ծրագրի ղեկավար կազմի փորձառությունը, ստեղծագործական ձեռագիրը և մի շարք այլ չափորոշիչներ:

Տվյալ թատրոնի գեղարվեստական խորհրդի հիմնավորումը բեմադրության իրականացման անհրաժեշտության և կարևորության կապակցությամբ նույնպես հիմք է հանդիսանում աջակցության համար:

2019 թվականից մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող մշակութային ծրագրերը հիմնականում ընտրվում են մրցութային կարգով»,- այս կերպ նախարարությունն արձագանքում է մեր այն հարցին, թե երբ են ֆինանսավորվում այս կամ այն ներկայացումները և ինչ սկզբունքով են դրանք ընտրվում:

Դերասանները հաճախակի բարձրացնում են այն հարցը, որ հյուրախաղերի մեկնելիս կարիք ունեն ֆինանսական լուրջ աջակցության, երբեմն սուղ միջոցների պատճառով չեն կարողանում մասնակից դառնալ թատերական ամենատարբեր փառատոնների:

Հարցին՝ դերասանները և թատրոններն ունե՞ն հնարավորություն ստանալու ֆինանսական աջակցություն, նախարարությունից հայտնել են, որ իրենց որդեգրած քաղաքականության համաձայն՝ ՀՀ մարզերում, Արցախում և սփյուռքում, ինչպես նաև արտերկրում հայ թատերարվեստի զարգացման ու հանրահռչակման նպատակով, ոլորտում տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերվել բազում միջազգային և մարզային նախագծերի, միջմշակութային համագործակցությունների և այլ ծրագրերի իրականացմանը: «Թատերական դաշտում յուրաքանչյուր ստեղծագործող կամ թատերական պետական և ոչ պետական կազմակերպություն դիմել է, և կարող է դիմել նախարարությանը՝ աջակցության ակնկալիքով:

Թատերական հյուրախաղային և փառատոնային ծրագրերի աջակցության իրականացման ընթացքում առաջնային են համարվում երիտասարդական (վերապատրաստում, վերաորակավորում) նախագծերը, միջազգային և մարզային հյուրախաղերն ու փառատոնները՝ ապահովելով թատերական դաշտի համաչափ զարգացման տենդենցը:

Հաշվի են առնվում նաև տվյալ գործչի կամ թատերախմբի մասնագիտական որակները, արհեստավարժությունը և միջազգային նախագծերի (փառատոն, հյուրախաղ) հեղինակությունը», - ասված է նախարարության պատասխանում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League