Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Ո՞վ և ին­չո՞ւ վրեժ լու­ծեց Սա­սուն Մի­քա­յե­լյա­նից. ներ­կու­սակ­ցա­կան «վեթ­թինգ»

POLITICS

Սասուն Միքայելյանը, ով 2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ռեյտինգային թեկնածուների առաջատարն է հավաքած ձայների առումով, իշխող ՔՊ-ում չընտրվեց վարչության կազմում։ Սա արտառոց երևույթ է հայկական քաղաքական իրականության մեջ, ու շատ դժվար է մարդկանց համոզել, որ դա հնարավոր էր՝ առանց ուղղորդվող քվեարկության, մանավանդ, որ ՔՊ-ում վարչության անդամների քարոզաշավը մեկ ամսից ավելի է տևել, ու այդ ընթացքում կուսակցության փաստացի առաջնորդը կամ նրա մերձավոր շրջապատը կարող էին թեկուզև անուղղակիորեն ցույց տալ իրենց կադրային նախապատվությունները ու նաև վերաբերմունք ձևավորել «անցանկալիների» հանդեպ։

Տարածված կարծիքի համաձայն՝ Սասուն Միքայելյանին չի ներվել Աբովյանի ընտրությունների «պարտությունը», այլ խոսքով՝ այն հանգամանքը, որ նա չի սատարել ՔՊ թեկնածուին, ինչն էլ իբրև թե դարձել է վերջինիս պարտության պատճառը։ ՔՊ-ում այս վարկածը կատեգորիկ հերքում են։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս առիթով նախօրեին ասել է. «Ինչի՞ համար եք ամեն ինչի մեջ 7 հարկանի պատճառների ու կոնսպիրալոգիաների մեջ մտնում: Բոլորս սովոր ենք պատճառներ տեսնել։

Բայց եղել է ընտրություն, 51 թեկնածու դրել են իրենց թեկնածությունը, մարդիկ մտել են գաղտնի քվեարկության, նախապես եղել է քարոզարշավ։ Հետո հաշվարկել են քվեաթերթիկները, պարզվել է, որ 21 մարդ է ավելի շատ ձայն ստացել։ 

Այստեղ վիրավորական բան կա այն առումով, որ երբ ասում եք՝ «չեք կարծո՞ւմ, որ Աբովյանն էր պատճառը», դա նշանակում է, որ այս ընտրության արդյունքը կանխորոշված է ինչ-որ իքս մարդու կողմից, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից: Եվ քանի որ ինչոր պահի չի գոհացրել Նիկոլ Փաշինյանի կամ այլ խմբի, ինչպես ասում են «особо приближенный к императору», որոշել ենք՝ Սասուն Միքայելյանը չպիտի լինի ու ասել ենք, որ սենց պիտի քվեարկեք»։

ԱԺ նախագահը հորդորեց վերջ դնել նման խոսակցություններին և փոխարենն իրենց մի քիչ օգնել նոր Հայաստանի մշակույթը ձևավորելու հարցում։

Անկեղծ լինեմ՝ Միրզոյանի փաստարկները համոզիչ չեն, որովհետև ՔՊ-ում խարիզմատիկ գործիչների առատություն չկա, որը բնական կդարձներ կուսակցությունում հեղինակություն ունեցող Միքայելյանի պարտությունը։

Հետո՝ էլի եմ կրկնում, կուսակցության ներսում մշակվել է վարչության անդամների ընտրության բազմաշերտ ընթացակարգ, որն արտաքուստ ժողովրդավարական է, սակայն միջամտության սողանցքներ է ստեղծում կուսակցության առաջնորդի ու նրա շրջապատի համար։ Այս ամենը հուշում է, որ ՔՊ-ում տեղի է ունեցել ներկուսակցական «վեթթինգ», որի զոհերից մեկը հենց Սասուն Միքայելյանն է, իհարկե՝ չենք բացառում, որ եղել են ավելի խորքային պատճառներ, ու Աբովյանը միայն առիթն է։

Մենք շատ ենք ուզում, որ Հայաստանում ձևավորվի քաղաքական նոր մշակույթ ու այդ հարցում, անշուշտ, կօգնենք իշխանություններին, ինչպես հորդորել է Արարատ Միրզոյանը, եթե գոնե տեսնենք այդ «նորի» սաղմերը։

ՔՊ-ի համաժողովը դրա հնարավորությունն ամենևին էլ չի տվել, հակառակը՝ ձևավորվել է մի վարչություն, որն, ըստ էության, գործադիր իշխանության կցորդն է կամ դրա քաղաքական քողածածկույթը։ Ու այս իրավիճակում զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը տուրք է տալիս ժողովրդավարության ֆորմալիստական կողմին ու հրաժարվում է կուսակցության վարչության ղեկավարի պաշտոնից։ Եվրոպական խորհրդարանական համակարգերում հենց կուսակցության ղեկավարն է վարչապետի թեկնածուն կամ գործող վարչապետը նաև կուսակցության առաջնորդն է, ինչն, ի դեպ, հենց դասական քաղաքական մշակույթի դրսևորում է։ Եթե ՔՊ-ն շեղվում է դասական քաղաքականությունից ու հավակնում է «նոր հեծանիվ» հայտնագործել, ապա, մեղմ ասած, հիասթափեցնեմ՝ հեղափոխության թիմը նման քաղաքական ու մտավոր պոտենցիալ ամենևին էլ չունի ու նրա «առանձնահատկությունը» հերիքեց, որպեսզի մերժվեն «իզմերը» կամ գաղափարախոսությունը, ինչը հակաքաղաքական մոտեցումների դրսևորում է։ Սակայն վերադառնանք «քաղաքական նոր մշակույթի» մյուս աբսուրդին։

Արևմտյան դեմոկրատիան հենվում է հասարակության տրամադրությունների և քաղաքական պատասխանատվության ինստիտուտի վրա։ Եթե ՔՊ-ն այդ արժեքների կրողը լիներ, ապա Սասուն Միքայել յանը կընտրվեր վարչության անդամ, որովհետև իրենց գովերգած իդեալական ընտրություններում ամենապոպուլ յար թեկնածուն է եղել։

Մյուս կողմից՝ Աբովյանի պարտության համար քաղաքական պատասխանատվությունը կստանձներ ոչ թե Սասուն Միքայել յանը, ով առհասարակ չի միջամտել գործընթացին՝ գոնե հրապարակային մակարդակում, այլ վարչության անդամ ընտրված Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որը «քաղաքական դայակություն» էր անում Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ական պարտված թեկնածուի համար։

Մնում է ենթադրել, որ ՔՊ-ում նույնիսկ բացակայում է ժողովրդավարությունը, ու դրա քողածածկույթի կամ ձևական ընթացակարգի ներքո Նիկոլ Փաշինյանը ճանապարհ է բացում կամ փակում ցանկալի կամ ոչ ցանկալի թեկնածուների համար։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign