Նոր Նորքի ոստիկանները բացահայտել են գրպանահին. Դեպքը եղել է թիվ 44 երթուղու ավտոբուսում
SOCIETY
Մայիսի 28-ին, ժամը 00.25-ին, ոստիկանություն էր զանգահարել 36-ամյա մի կին եւ հայտնել, որ մոտ ժամուկես առաջ, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, կախազարդ, զեղչային, բանկային եւ նույնականացման քարտեր:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հարուցվել էր քրեական գործ:
Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 56-ամյա մի տղամարդ, որը բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 15-ին ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



