Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


...Երբ վեր­ջում դառ­նում է ԽՄԿԿ

ANALYSIS

Ելցինյան Ռուսաստանի երկարակյաց վարչապետներից մեկը՝ Վիկտոր Չեռնոմիրդինը, տարիներ առաջ իր կուսակցության համագումարում մի թևավոր արտահայտություն է արել, որը լավագույնս բացահայտում է հետխորհրդային երկրների իշխող կուսակցությունների բնույթը։ Չեռնոմիրդինի՝ թևավոր դարձած խոսքը արդիական է. «Ինչ կուսակցություն էլ ստեղծում ենք, վերջում դառնում է ԽՄԿԿ»,- ասել էր Ռուսաստանի հանգուցյալ վարչապետը։

Չեռնոմիրդինի խոսքերի մարգարեականության հարցում համոզվեցինք նաև նախօրեին՝ հետևելով ՔՊ հինգերորդ համաժողովի աշխատանքներին։

Կուսակցության համագումարը գլոբալ առումով զուրկ էր քաղաքական բովանդակային բաղադրիչից ու, ըստ էության, տեղի էր ունենում Նիկոլ Փաշինյանի՝ «իզմերի» մերժման տեսության շրջանակներում։ Ո՛չ վարչապետի ու ո՛չ էլ մյուս բանախոսների ելույթներում, ցավոք, անդրադարձ չեղավ պետական կառավարման կարևոր խնդիրներին, փոխարենը «կարմիր թելի» պես անցնում էին հասարակության «սորտավորման» և հեղափոխության ֆետիշացման, սեփական իշխանության անփոխարինելիության թեզերը։

Աշխատատեղերի վիճակագրության շեշտակի աճ կլիներ, եթե արձանագրվեր նաև սոցիալական ցանցերում իշխանությանը քննադատելու համար ստեղծված ֆեյքերի՝ կեղծ օգտատերերի բանակը, համաժողովում հեգնել է Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ մի զեկույց կարդացի և հասկացա, որ այստեղ աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի համար և Յութուբում դիսլայք դնողների համար։ Էս թվերը երկնիշ, եռանիշ, քառանիշ աճեր կցուցաբերեին, չնայած մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն, և համոզված եղեք՝ մենք բավարար կամք և քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերին և դիսլայքեր դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն և նրանք բառիս բուն իմաստով, կներեք էս բառի համար, էս բառն իրենք են սիրում, հայտնվեն բոմժի կարգավիճակում», - ասել է Փաշինյանը։

Զարմանում ես՝ ինչպե՞ս կարող է վարչապետը երազել, որ իր կառավարած երկրում գեթ մեկ մարդ, էլ չենք ասում՝ մարդիկ կամ խմբեր «բոմժ» դառնան, եթե անգամ վերջիններս գործող իշխանության ընդդիմադիրներն են կամ հակառակորդները։ Սա անտագոնիզմի, հասարակությանը «սորտավորելու», ընդդիմախոսներին պիտակավորելու ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն է։ Մյուս կողմից՝ վարչապետի ելույթները, ցավոք, նպաստում են քաղաքական կյանքի որակի, նշաձողի անկմանը։

Կամ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հերթական ամպագոռգոռ ու անհասցե հայտարարություն է արել՝ ասելով, թե ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, բայց ոչ թե իրենց քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին, երազանքին: Դարձյալ փորձ է արվում ստեղծել «ներքին թշնամու» կերպար, ընդ որում՝ խոսքն ավելի տպավորիչ դարձնելու համար Միրզոյանը նույնացնում է իշխանությունն ու պետությունը։ Ավելորդ է ասել, որ նման մտածողությունը բնորոշ է ավտորիտար ռեժիմներին, և ուղղակի զարմանում ես, որ այս բառերի հեղինակը թավշյա հեղափոխության առանցքային գործիչներից մեկն է։

նցած մեկ տարում իշխանության իրական ձեռքբերումներն այնքան սահմանափակ են, որ ՔՊ առաջնորդներն իրենց համաժողովում խոսել են ոչ թե կոնկրետ արդյունքների մասին, այլ դարձյալ ֆետիշացրել են հեղափոխությունը։ Իր ելույթում Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանն է այսօր ազատության և ժողովրդավարության բաստիոնն աշխարհում, ոչ թե ԱՄՆ-ն կամ Եվրոպան: «Կախված նրանից՝ կհաջողի հայկական ժողովրդավարությունը, այս հարցի պատասխանը մեծապես կպայմանավորի՝ կհաջողի արդյոք ժողովրդավարությունն աշխարհում»,- նշել է նա:

Դժվար է նման մոտեցմանը գնահատական տալ. սա արդեն պարզապես ծիծաղելի էլ չէ, իսկ միջազգային հանրությունը բացահայտ հասկացնում է, որ հեղափոխության փաստն ինքնին բավարար չէ, որպեսզի Հայաստանն ակնկալի «արտոնյալ» պայմաններ։

Հաջորդը. ՔՊ նորընտիր վարչության 21 անդամների գրեթե կեսը գործադիր իշխանության ներկայացուցիչներ են, ինչը վկայում է, որ կուսակցությունն ավելի շատ լինելու է Փաշինյանի կցորդը՝ իր ձևավորած կառավարությանը վերահսկելու փոխարեն։

Երկու օր առաջ վարչապետը հայտարարեց, որ իր կուսակցության առաջնահերթություններից մեկը 2021թ.-ի ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցությունն է։

Թերևս այդ նպատակով կուսակցության վարչության նախագահ ընտրվեց տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։ Ըստ էության պարզ է, թե ինչ ճանապարհով են ամրապնդվելու ՔՊ տարածքային կառուցները, ու այստեղ էլ նոր ոչինչ չկա, ու դարձյալ ստիպված ենք հիշել Չեռնոմիրդինի՝ թևավոր դարձած խոսքերը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026