«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համաժողով է անցկացնում. ընտրվելու է վարչության նոր կազմ՝ ուղիղ
POLITICS«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համաժողով է անցկացնում, որի ընթացքում փակ վարկանիշային քվեարկությամբ ընտրվելու է կուսակցության վարչության նոր կազմ:
Առաջադրված է 51 թեկնածու, որից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված: Վարչության անդամների ընտրությունից հետո նիստ կգումարվի և կորոշվի վարչության նախագահն ու փոխնախագահը, որոնց համաժողովը կհաստատի:
Բացի անցած շրջանը ամփոփելուց և վարչության նոր կազմի ընտրությունից, նախատեսված է նաև վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրություն: 7 տեղի համար առաջադրվել է 30 թեկնածու:
Նախատեսվում են նաև փոփոխություններ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունում և ծրագրում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



