Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել «Յունիբանկի» մասնաճյուղի բաժնի ղեկավարը. կան վիրավորներ. Shamshyan.com
SOCIETY
Հունիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 51-ամյա Նուբար Բալայանն իր վարած Suzuki մակնիշի 35 ZX 756 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 68 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 31-ամյա Հ.Հ.-ն և Սյունիքի մարզի բնակիչ, 80-ամյա Ն.Հ.-ն դեպքի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների խմբի կողմից տեղում ստացել են բժշկական օգնություն:
Նշվում է, որ վարորդ Ն. Բալայանն աշխատում է «Յունիբանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում` որպես աշխատակազմի իրավաբանական և զարգացման բաժնի ղեկավար:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



