ԱՊՀ անդամ պետությունները Երևանում հետևել են ԶՈՒ ստորաբաժանումների վարժանքներին
POLITICSԵրեւանում հունիսի 13-ին անցկացված ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի նիստի մասնակիցներն այսօր՝ հունիսի 14-ին այցելել են «Բաղրամյան» զորավարժարան։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների (պաշտպանական գերատեսչությունների) ներկայացուցիչները հետեւել են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների եւ Խաղաղապահ բրիգադի զինծառայողների մարտական պատրաստության վարժանքներին։ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումները խաղարկել են մարտական հրաձգությամբ վարժանք, ներկայացրել մարզումների համար նախատեսված միջոցներն ու պայմանները։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



