Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


«Գա­զա­յին» պատ­րանք­ներն ու իրա­կա­նու­թյու­նը

ANALYSIS

«Գազի գների հարցում Փաշինյանը պատրանքներ ունի»,- թերթերից մեկի հետ զրույցում ասել է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մարտինովը՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային բանակցություններին։ Նա նշել է, որ գործընկերային հարաբերությունները մշտապես հաշվի են առնվել, Ռուսաստանի կողմից առաջարկվող բոլոր գների դեպքում էլ հաշվի են առնվում։ «Պարզապես ներկայումս կան պատրանքներ, այդ թվում՝ Փաշինյանի մոտ, որ նա կարող է իր նվիրվածությունը վաճառել՝ շանտաժի ենթարկելով մեր լավ հարաբերությունները, գազի գնի զեղչ խնդրել։ Ես ուզում եմ ասել, որ այդ ժամանակներն անցել են։

Նման կերպով է իրեն դրսևորում ժամանակ առ ժամանակ Բելառուսը, նեղանում է, որ մտերմագույն գործընկեր երկրներ են Ռուսաստանն ու Բելառուսը, բայց հանկարծ գազն անվճար չէ կամ ներքին գներով չէ, ինչպես 20 տարի առաջ։ Այսօր դա հնարավոր չէ, քանի որ խոսքը, ի վերջո, շուկայական հարաբերությունների մասին է, և ինտեգրացիայի մակարդակը, համագործակցության մակարդակն արդեն հաշվի է առնված գնագոյացման և գների ձևավորման հարցում»,- ասել է նա։

Ռուսական քաղաքականության առանձնահատկություններից մեկն այն է, որ սկզբում փորձագիտական, լրատվական մակարդակով ստեղծվում է համապատասխան ֆոն, այսպես կոչված՝ «զոնդաժ» է արվում, որին հաջորդում են իշխանության կոնկրետ քայլերը։ Այս հարթության վրա Մարտինովի հարցազրույցն ամենևին էլ միակը չէ, համենայն դեպս՝ Մոսկվայից բազմաթիվ առիթներով հնչում են տեսակետներ, որ գազի գինը կարող է թանկանալ՝ համաշխարհային միտումները հաշվի առնելով։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Մոսկվայի, այսպես ասած, «գազային» քաղաքականության հիմնական բաղադրիչն ամենևին էլ շուկայական հարաբերությունները չեն, ու շատ դեպքերում գազի գնի ձևավորման հարցում ավելի մեծ ազդեցություն ունեն քաղաքական գործոնները։

Հիմա գանք փաստերին ու այն իրողություններին, որոնք գոյություն ունեն հայ-ռուսական հարաբերություններում, մասնավորապես՝ գազի սակագնի շուրջ։ Տարվա սկզբին սահմանի վրա Հայաստան մատակարարվող գազի սակագինը բարձրացավ, սակայն հասարակությունն իր մաշկի վրա չզգաց դրա հետևանքները. «Գազպրոմ Արմենիան» ծախսերը վերցրեց իր վրա, սակայն ինքնին հասկանալի է, որ դա խնդրի լուծում չէ՝ երկարաժամկետ կտրվածքով, այլ խոսքով՝ Մոսկվան կարճ ժամանակի համար քաղաքական ժեստ արեց Երևանին։ Հուլիսի 1-ից «Գազպրոմը» ՌԴ-ում գազը կթանկացնի 1,4 տոկոսով: Ի՞նչ է լինելու Հայաստան մատակարարվող գազի գնի հետ, այն թանկանալո՞ւ է, թե՞ մնալու է նույնը։

Այս հարցերի պատասխանները որևէ մեկը չգիտի։ Կառավարությունը շարունակ տեղեկացնում է, որ գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են (կամ մոտենում են ավարտական փուլին), հավաստիացնում է, որ այս տարի սպառողները կվճարեն գոյություն ունեցող սակագներով։ Դատելով հայկական ու ռուսական ԶԼՄ-ների տեղեկատվությունից՝ գազի թեման առանցքայինն է եղել Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպման օրակարգում։ Կողմերն, ըստ ամենայնի, վերջնական լուծումների չեն եկել, ու հարցը որոշակի հանգուցալուծում կստանա միայն հոկտեմբեր ամսին, երբ Հայաստան կժամանի Ռուսաստանի նախագահը՝ ԵՏՄ գագաթաժողովին մասնակցելու նպատակով։

Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, ու եվրասիական տարածքում պետք է գործեն գազի գնագոյացման որոշակի միասնական կանոններ, այլ խոսքով՝ դաշնակից Ռուսաստանը չպետք է անի գործողություններ, ինչի հետևանքով կարող է կոտրվել մեր երկրում հայտարարված տնտեսական հեղափոխության տեմպը։ Այս դիրքորոշումն, անշուշտ, մոտիվացված է, սակայն փաստ չէ, որ դրա հետ Մոսկվայում հաշվի կնստեն։ Երևանի հավատարմության ժեստերը տակավին համարժեք արձագանք չեն գտնում Մոսկվայում, որտեղ հստակ պատկերացում չունեն, թե ուր է գնում Հայաստանը՝ հաշվի առնելով արտաքին քաղաքականության քաոտիկ, հաճախ՝ հակասական բնույթը, ինչպես նաև այն անկանխատեսելի զարգացումները, որ տեղի են ունենում Հայաստանի ներսում։ Պատահական չէ, որ ռուսաստանյան փորձագիտական շրջանակներում դոմինանտ է այն կարծիքը, թե գազի սակագնի առաջիկա ոչ մեծ բարձրացումն առաջին հերթին արվել է` խելքի բերելու ԵԱՏՄ «նապարնիկներին»՝ Հայաստանին և Բելառուսին, որոնք գազի սպասվող թանկացումները համարում են ոչ գործընկերային, ճնշում բանեցնելու գործիքակազմ։

Բացարձակապես փաստ չէ, որ Մոսկվան գազի գինը Հայաստանի համար անփոփոխ է թողնելու կամ իջեցնելու է՝ մեր տնտեսության ամրապնդմանը կամ գործող իշխանության դիրքերն ամրապնդելու նպատակով։ Ինչպես ասում են՝ ամեն ինչ գին ունի, ու այս դեպքում՝ հետաքրքիր է, թե Մոսկվան ինչ քաղաքական գին է ուզելու Երևանից՝ «գազային» քաղաքականությունը դաշնակցային հարաբերությունների ոգուն համապատասխանեցնելու համար։ Հիմա թերևս վաղ է կանխատեսումներ անելը, ու պետք է սպասենք Պուտինի երևանյան այցին, որն, անշուշտ, մի շարք հարցերի պատասխաններ կտա։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement