Սարսափելի դեպք՝ Երեւանում. ծնողներին ու եղբորը կորցրած երիտասարդ տղան ինքնասպան է եղել
SOCIETYԵրեւանում սարսափելի դեպք է տեղի ունեցել: «Sputnik Արմենիայի» փոխանցմամբ՝ վաղ առավոտյան` ժամը 04։00-ի սահմանում Տերյան փողոցով անցնողներից մեկը նկատել է, որ ծաղկի սրահի հարեւանությամբ ծառից կախված երիտասարդի դի կա եւ անմիջապես տեղեկացրել է իրավապահներին:
Պարզվել է, որ ինքնասպանություն գործած երիտասարդը 19 տարեկան էր, ապրում էր Նոր Նորք վարչական շրջանում: Նա շուրջօրյա գործող ծաղկի սրահում աշխատում էր որպես վաճառող:
Ըստ որոշ տեղեկությունների՝ երիտասարդը տարիներ առաջ կորցրել է ծնողներին, իսկ նախորդ տարի էլ՝ եղբորը, որը նույնպես ինքնասպան է եղել:
Իրավապահները պարզում են նրա ինքնասպանության հանգամանքները:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



