Հայաստանի Աուդիտորական պալատը ներկայացրել է 359 տարբեր առաջարկներ. Պալատի նախագահ
ECONOMICS2018 թվականին Աուդիտորական պալատը գրանցել է ընդհանուր մի քանի միլիարդ դրամի անհամապատասխանություններ: Հունիսի 13-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության Աուդիտորական պալատի 2018 թվականի գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱՊ նախագահ Լեւոն Յոլյանը:
Նա նշեց, որ այս ժամանակահատվածում գրանցվել են իրական թվերի եւ հանրապետությունում իրավիճակի աղավաղման բազմաթիվ փաստեր: «Աուդիտորական պալատը ընդհանուր առմամբ ներկայացրել է 359 տարբեր առաջարկներ»,- հայտնեց Յոլյանը:
Պաշտոնյայի կարծիքով՝ բոլոր առաջարկները կարող են նպաստել պետական կառույցների գործունեության արդյունավետության մեծացմանը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



