Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


«Կարծես թե նույնն է տեղի ունենում, ինչ Արցախյան պատերազմից հետո»

SOCIETY

Արդեն մի քանի ամիս գործող «Ապրիլ յան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հ/կ-ն նպատակ ունի մեկ «տանիքի» տակ միավորել Քառօրյա պատերազմի մասնակիցներին, զոհվածների ընտանիքներին՝ փորձելով լուծում գտնել նրանց խնդիրներին:

«Միությունը ստեղծելիս մարտական ընկերներով առաջ ենք քաշել 4 հիմնական գաղափար: Առաջինն այն է, որ պատերազմի դաշտում ողջ մնացած ու վերադարձած տղաները լինեն այն մարդկանց կողքին, որոնք հայրենիքի պաշտպանության ժամանակ կորցրել են իրենց զավակներին, լինենք մեր զոհված տղաների ծնողների, հարազատների կողքին, զբաղվենք նրանց տարաբնույթ խնդիրներով: Երկրորդը՝ նույն տրամաբանությամբ ցանկանում ենք լինել վիրավոր տղաների կողքին, որոնք կորցրել են իրենց առողջությունը: Բացի դա, համախմբել ապրիլ յան մարտական գործողություններին մասնակցած տղաներին ու դառնալ մի թիմ, գործել մի «տանիքի» տակ:

Նպատակ ունենք նաև դաշտը մաքրել «մոլախոտներից», որովհետև մարդիկ կան, որ բախտի բերմամբ այդ ժամանակահատվածում եղել են առաջնագծի մի պաշտպանական շրջանում, որտեղ մարտական գործողություններ տեղի չեն ունեցել, և իրենք այսօր իրենց ներկայացնում են որպես պատերազմի մասնակից, ելույթ են ունենում և այլն, և այլն: Կարծես թե նույնն է տեղի ունենում, ինչ Արցախյան պատերազմից հետո, որը, սակայն, մեզ «դաստիարակել է», թույլ չենք տալիս, որ նույնն էլ հիմա կրկնվի», - ասում է հ/կ-ի նախագահ Ռազմիկ Գասպարյանը:

Անդրադառնում ենք Ապրիլ յանի մասնակիցների խնդիրներին: «Վիրավորված տղաները մեծամասամբ ունեն սոցիալական խնդիրներ: Սա տրամաբանական է, քանի որ պատերազմից երեք տարի անց վիրավորներից շատերը հիմա 21-23 տարեկան են: Այսօր նրանցից շատերն առաջին կարգի հաշմանդամություն ունեն, չեն կարողանում աշխատել, ամիսը 100 հազար դրամի չափով թոշակ են ստանում, բայց, իմ կարծիքով, դա չնչին գումար է, որպեսզի մեր օրերում վիրավոր տղան թե՛ իրեն պահի, թե՛ ծնողներին օգնի: Գրեթե նույն կարգավիճակում են նաև մեր զոհված տղաների հարազատները: Մեծամասնությունը սոցիալական խնդիրներ ունի, նաև՝ ուշադրության կարիք», - նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ միության նպատակներից ամենակարևորը բոլոր խնդիրները մեկտեղելը, մեկ թիմ դառնալը և տարատեսակ հարցերով զբաղվելն է: 

Ռազմիկը հիշեցնում է՝ այս տարվա մարտին հանդիպել էին նախագահ Արմեն Սարգսյանի հետ: «Հանդիպման ընթացքում նախագահին տեղեկացրեցինք, որ միությունը տարածք չունի: Նախագահը խոստացավ օգնել: Նրա միջնորդությամբ մեզ տարածք է հատկացվել կրթահամալիրներից մեկի շենքում: Ճիշտ է, տարածքն այնքան էլ հարմար չէ, բայց սկզբի համար նորմալ է», - արձանագրում է հ/կ նախագահը:

Վիրավոր տղաներին աշխատանքով ապահովելու խնդրի մասին բարձրաձայնելիս՝ Գասպարյանը նշում է, որ, այո՛, Ապրիլյանի ընթացքում վիրավորված կամ էլ մարտական գործողություններին մասնակցած տղաներից մի քանիսն աշխատանքի են անցել, օրինակ, ԱԱԾ-ում, նախագահի աշխատակազմում, ՀՖՖ-ում և այլուր, բայց, ցավոք, սա շատ քիչ է, անգամ մի տոկոսով խնդիրը չի լուծվում: «Ապրիլ յան պատերազմում ունեցել ենք 100 զոհ, մոտավորապես 300400 վիրավոր, որոնց մեծամասնությունն այսօր առաջին կարգի հաշմանդամություն ունի», - ընդգծում է Գասպարյանը՝ հավելելով, որ բոլորի խնդիրները պետք է ուշադրության կենտրոնում լինեն:

Աչքիցս չի վրիպում, որ միության անդամները բաց չեն թողնում և որևէ առիթ Եռաբլուր՝ զոհված ընկերների շիրիմներին այցելելու: «2016 թվականի ապրիլի 2-ից մեզ համար մի ուրիշ կյանք է սկսվել և կավարտվի այն ժամանակ, երբ ինքներս չենք լինի: Եռաբլուրը, զինվորների վերականգնողական կենտրոնը մեր տունն է: Մենք ընտանիքի ֆիզիկապես առողջ անդամներն ենք և պետք է հոգ տանենք բոլորի մասին: Դա մեր կյանքն է: Հասկանում ենք, որ Եռաբլուրում հանգչող մեր ինը տղաներից՝ Սասունի, Արմենակի, Բագրատի, Ադամի, Հայկի, Ռոբերտի, Գրիգորի, Բենիամինի, Հրաչյայի կամ էլ մեր մյուս զոհված և վիրավոր ընկերների փոխարեն կարող էինք լինել մենք: Իսկ միջոցառումների մասին հայտարարություններ տարածում ենք, որ մարդիկ մասնակից լինեն դրանց: Այսօրվա ու վաղվա մեր սերունդը պետք է դաստիարակվի այն ոգով, որով մեր տղաները կռվեցին ու ընկան կռվի դաշտում, պետք է հիշի ու նմանվի նրանց: Ով գնահատում է իր կյանքի յուրաքանչյուր րոպեն, պետք է գնահատի նաև այն մարդկանց, որոնք պարգևեցին այդ րոպեներն իրեն՝ ամենաթանկը՝ կյանքը զոհելով», - եզրափակում է Ռազմիկ Գասպարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns