Այս տղամարդկանցից ո՞վ է ամենահմայիչը. ընտրեք և կարդացեք պատասխանը
LIFEԸնտրեք տղամարդկանցից մեկին, ով՝ ըստ ձեզ, ամենահմայիչն է, և կարդացեք պատասխանի մեկնաբանումը:

- Դուք մշտապես սիրո, հոգատարության և ուշադրության կարիք ունեք: Ձեզ համար դժվար է որոշումներ կայացնելը, իսկ եթե ընդունում եք որոշում, ապա հաճախ եք մտափոխվում: Պատճառն այն է, որ ինքներդ էլ չգիտեք, թե ինչ եք ուզում: Եթե հանկարծ զգում եք, որ ձեր ընտրյալը ձեզ սկսել է ավելի քիչ ուշադրություն դարձնել, ապա սկսում եք պահել ձեզ կամակոր աղջնակի պես: Ձեզ այնպիսի կողակից է պետք, ով կկատարի ձեր բոլոր քմահաճույքները:
- Պարզապես ուզում եք զգալ, որ պետք եք այդ մարդուն: Հարաբերություններում դուք անփոխարինելի եք, պատրաստ եք ձեզ լիովին նվիրել մտերիմներին՝ հաճախ ինքներդ ձեր մասին մոռանալով: Եթե դժվարություններ ունեք, ապա, միևնույնն է, կփորձեք օգնել նրանց: Վստահ եք, որ այդ մարդիկ առանց ձեզ չեն կարողանա:
- Ձեզ կարելի է բնութագրել որպես ուժեղ, ինքնահաստատված և կայացած մարդու: Դուք երբեք թույլ չեք տա որևէ մեկին սահմանափակել ձեր ազատությունը: Դուք ցանկանում եք ձեր կողքին տեսնել հասուն և կայացած մարդու, ով կկիսի ձեր բոլոր հետաքրքրությունները:
- Սիրում եք անկախ մարդկանց, ովքեր ընդունում են ձեր լավ վերաբերմունքը և աջակցությունը, նաև փոխադարձ են պատասխանում: Սակայն դուք էլ պիտի հասկանաք, որ այդ մարդու համար կարևոր է անձնական տարածք ունենալը, և պիտի ընդունեք այն փաստը, որ նա ցանկանում է ժամանակ անցկացնել ոչ միայն ձեզ հետ, այլև առանձին:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



