Գեղարքունիքում վարորդը, Audi-ով գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. Shamshyan.com
SOCIETYՀունիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:40-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 56-ամյա Արմեն Խաչատրյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում իր վարած Audi մակնիշի 35 VP 196 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանն ու ուղևորներ, համաքաղաքացիներ, 83-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, 25-ամյա Արմինե Խաչատրյանը և 50-ամյա Սուսաննա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



