Արցախի Խաչեն գետում ջրահեղձվել է 16-ամյա պատանի
SOCIETY
Հունիսի 10-ին՝ ժամը 13:49-ին, Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ շրջանի Նոր Մարաղա համայնքի տարածքում՝ Խաչեն գետում լողալիս, ջրահեղձ է եղել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 2003 թ.-ին ծնված Հրանտ Առաքելյանը:
Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Ահազանգով դեպքի վայր մեկնած Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Հրանտ Առաքելյանի դին և տեղափոխել «Մարտակերտի շրջանային բուժմիավորում»:
Պատահարի մանրամասները ճշտվում են:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



