Սոչիում ավտոբուսի վթարից հայ աղջիկ է տուժել. հրապարակվել են առաջին կադրերը՝ դեպքի վայրից
INTERNATIONAL NEWSՌԴ Սոչի քաղաքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով տուժել է 1993 թ. ծնված ազգությամբ հայ աղջիկ: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Համացանցում հրապարակվել են Սոչիում զբոսաշրջային ավտոբուսի բախումից հետո արված առաջին կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես են վիրավորներին դուրս բերում կողաշրջված ավտոբուսից և տեղափոխում խոտածածկի վրա՝ սպասելով շտապ օգնության ժամանմանը:
Ինչպես գրում է Life.ru-ն, տուժածների մեծ մասի մոտ կապտուկներ և վնասվածքներ են, սակայն մի քանիսի մոտ ավելի լուրջ վնասվածքներ կան:
Ընդհանուր առմամբ, 26 մարդ է տուժել, որոնց թվում՝ 3 երեխա: Նրանցից 23-իին հոսպիտալացրել են:
Նշվում է, որ Mercedes-Benz-ի 48-ամյա վարորդը չի զիջել Yutong ավտոբուսին և դուրս է եկել խաչմերուկ, ինչից հետո տեղի է ունեցել վթարը:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
4
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
5
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction



