ԼՂՀ ԱԺ պատգամավորներն այցելել են առաջնագիծ
SOCIETYԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական բոլոր խմբակցությունները ներկայացնող մի խումբ պատգամավորներ նոյեմբերի 19-ին այցելել են հանրապետության հարավարեւելյան սահմանագծի պաշտպանական դիրքեր եւ այդ ուղղությամբ տեղակայված զորամասեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ լրատվական վարչությունից, պատգամ ավորները հանդիպել են մարտական դիրքերում ծառայություն անցնող զինվորներին ու հրամանատարներին, շրջայց կատարել հենակետերում եւ ծանոթացել զինվորականների ծառայությանն ու կենցաղային պայմաններին:
Երախտագիտություն հայտնելով հանրապետության սահմաններն անառիկ պահելու եւ մարտական բարձր ոգի ցուցաբերելու համար՝ խորհրդարանականները վստահեցրել են, որ առաջնագիծը շարունակելու է մնալ երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժո ղովի նախաձեռնությամբ պատգամավորների այցերը հանրապետության սահմանային բնակավայրեր եւ առաջնագիծ տեղի են ունեցել նաեւ հոկտեմբեր ամսվա ընթացքում եւ նախատեսվում է դրանք շարունակել առաջիկայում եւս:
1
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
2
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
3
Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
4
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
5
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds



