Իրանի Մարանդ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Սյունիքի մարզում
SOCIETYՀունիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 04:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:34-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.350 և արևելյան երկայնության 45.610 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մարանդ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ:
Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, Ալվանք և Շվանիձոր գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



