Yerevan, 05.February.2026,
00
:
00
BREAKING


Վեթ­թինգ՝ հայ­կա­կան ձև­ով

POLITICS

ԲԴԽ նախագահի տեղակալ Գևորգ Դանիել յանը դադարեցնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները. նա այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի միջոցով։ Ավելորդ է ասել, որ այս հրաժարականը սպասելի էր ու ոչ անակնկալ , ու, ըստ էության, բխում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ի ելույթի տրամաբանությունից ու նույն օրվա ակցիայի համատեքստից, երբ գործադիր իշխանության ղեկավարի հորդորով մի քանի հարյուր քաղաքացիներ շրջափակել էին դատարանների մուտքերը։


Այդ իրադարձություններից անմիջապես հետո հրաժարական էր տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, ու գրեթե կանխատեսելի է, որ առաջիկա շաբաթներին կամ ամիսներին ԲԴԽ կազմն ամբողջովին փոխվելու է կամ էական «ռեստարտի» է ենթարկվելու։ Ընդ որում՝ մեծ հավանականությամբ, դա տեղի է ունենալու մինչև խորհրդարանի կողմից օրենսդրական համապա տասխան փաթեթի ընդունումը, այսինքն՝ ականատեսն ենք գործընթացի, որն ուղղակի հետևանք է Փաշինյանի մայիսի 20-ի ելույթի։ Այլ խոսքով՝ վեթթինգը փաստացի մտել է 

գործողության մեջ, ու կարող ենք նույնիսկ արձանագրել, որ հեռանում են դատական համակարգի այն ներկայացուցիչները, որոնց հրաժարականները կամ պաշտոնանկություններն, ըստ էության, կանխորոշված են՝ վեթթինգի ֆորմալ կիրառումից հետո։ Սա, իհարկե, մի կողմից բնական երևույթ է, մյուս կողմից՝ բացարձակապես չի երաշխավորում դատական անկախ իշխանության ստեղծման գործընթացը։

Բանն այն է, որ մինչև համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը, նման «ինքնաբուխ» հրաժարականները կարող են մի կողմից որոշակի քաոս առաջացնել դատական համակարգում, մյուս կողմից՝ ԲԴԽ անդամների երկու թափուր տեղերը փաստորեն համալրվելու են առանց չափանիշների ու հայեցակարգային մոտեցումների, ինչը ծնում է ռիսկեր, որ նախորդ համակարգի հետ փոխկապակցված պաշտոնյաներին կարող են փոխարինել մարդիկ, որոնց հիմնական առավելությունն այն է, որ «յուրային» են նոր իշխանությունների համար։ Համենայն դեպս, ՍԴ դատավորի պաշտոնի համար Վահե Գրիգորյանի, իսկ ԲԴԽ անդամի պաշտոնի համար Գրիգոր Բեքմեզյանի թեկնածության առաջադրումը հուշում է, որ իշխանություններն առաջնորդվում են հենց այս տրամաբանությամբ։ Փորձը ցույց է տալիս, որ այսօրվա խորհրդարանական մեծամասնությունը քաղաքական առումով նույնքան անդեմ է ու դակելու է գործադիր իշխանության բոլոր ցանկությունների, Նիկոլ Փաշինյանի միահեծան իշխանության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների օգտին։

Սակայն անկախ ամեն ինչից՝ արդեն ակնհայտ է, որ դատական համակարգն, ըստ էության, չի դիմադրելու Նիկոլ Փաշինյանի իմպերատիվ պահանջին, ու սկսվել է, այսպես ասած, կապիտուլ յացիայի գործընթացը։ Այլ խոսքով՝ գործ ունենք ոչ թե դասական վեթթինգի, այլ՝ դրա զուտ հայկական տարբերակի հետ։

Ի դեպ, ուշագրավ է, որ Գևորգ Դանիել յանի հրաժարականից րոպեներ անց պաշտոնը թողեց նաև արդարադատության նախարար Արտակ Զեյնալ յանը։ Ըստ վարկածներից մեկի, Զեյնալ յանի հրաժարականը, ի թիվս այլ պատճառների, պայմանավորված է նաև դատական ռեֆորմի հարցով վարչապետի հետ ունեցած տարաձայնություններով, նույնիսկ խոսվում է Զեյնալ յանի ու ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի ջերմ հարաբերությունների մասին։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live