Yerevan, 01.November.2025,
00
:
00
BREAKING


Հո­գե­բան. «Բա­րո­յա­կան ճգնա­ժա­մը զու­գակց­վում է կա­ռա­վար­ման ճգնա­ժա­մով»

INTERVIEW

Երկրում առկա իրավիճակը համակարգված ձևով բնորոշելու համար հոգեբան Կարինե Նալչաջյանի դիտարկմամբ պետք է խոսել երկու տեսակի ճգնաժամերի մասին:

«Խոսքը կառավարման և բարոյական ճգնաժամերի մասին է: Կառավարման ճգնաժամի ակնհայտ օրինակ են բռնության քարոզները, բռնությունը, որոնք չեն պատժվում: Իրավիճակը նկարագրելու համար ավելի վաղ ժամանակահատված գնանք՝ հիշենք Կաթողիկոսի նկատմամբ իրականացված գործողությունները: Օրինակ են նաև ԵՊՀ ռեկտորի նկատմամբ կատարված բարոյական ամենացածր մակարդակի գործողությունները: Սկսելով այդ երևույթներից՝ կարող ենք դիտարկել արդեն այսօրվա իրավիճակը, երբ, օրինակ, Ազատության հրապարակում հերոսի կերպար ընդունած ինչոր անհայտ էակներ արժեքներ են ոտնահարում ու բռնության կոչեր են անում: Այսօր արդեն կարող է պատահական մեկը հպարտ կեցվածք ընդունելով՝ սպառնալ: Բացի այդ, մենք տեսնում ենք, որ հայհոյանքները, զազրախոսությունները և լպիրշությունները սոցիալական ցանցերից արդեն իրական կյանք են տեղափոխվում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց հոգեբանը:

Կարինե Նալչաջյանի խոսքով, բոլոր երևույթները, մեծ հաշվով, խորքային ընհանուր մեկ տրամաբանության մեջ են:

«Վերոնշյալ երևույթները, որոնց մասին ես նշեցի, բարոյական ճգնաժամի մասին էին, ինչը զուգակցվում է կառավարման ճգնաժամով: Երբ մարդը հանցանք է գործում, իսկ պետական ստրուկտուրաները կոչված են նմանատիպ դեպքերը կանխել ու պատժել, բայց անգործության են մատնված, այս պարագայում կարելի է բացասական երևույթների բախվել: Այսօր արդեն ինքնադատաստանի գործընթացներ են տեղի ունենում: Բայց չէ՞ որ քաղաքակիրթ աշխարհը օրենքների և սահմանադրությունների է հասել, և մեր պետությունը ևս ունի օղակներ, որոնցով կարող է կանխել այդ դեպքերը: Երբ պետությունն այդ կառավարումը չի իրականացնում, մարդն իր ներքին մղումների համաձայն գնում է արդարություն որոնելու, ինչի ճանապարհին շատ վատ հետևանքներ կարող են լինել: Եթե մեր համապատասխան մարմինները որոշ անձանց բերանը փակեին, թույլ չտային անել այն, ինչ անում էին, մարդիկ իրենց ներքին մղումներով չէին գնա արդարություն հաստատելու և բռնությունը կանխելու ուղղությամբ: Մեղքը ոչ թե մարդկանց մեջ է, այլ կառավարողների, որոնք թերացել են իրենց գործառույթները կատարելու մեջ: 

Եվ, առհասարակ, ինչո՞ւ չօգտագործել այն լծակները, որոնց իշխանությունը հասել է ժողովրդի զգալի հատվածի օժանդակությունը ստանալով: Չէ՞ որ կա նաև հրապարակում հավաքվածների նկատմամբ բարոյական պարտավորվածություն՝ մարդիկ այդքան հույսեր են տածել: Առանց նրանց՝ իշխանության այդ լծակները ևս չէին լինի: Հիմա պարզապես պետք է կոնստրուկտիվ քայլեր կատարվեն, բայց տրամաբանությունն այլ բան է հուշում՝ ամեն ինչ դեպի դեստրուկցիա է գնում»,-նկատեց հոգեբանը:

Նա շեշտեց, որ թերությունները կարելի է շատ ավելի քաղաքակիրթ մակարդակով ու ընդունելի ձևերով լուծել:

Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին և անդրադառնալով հերթական հայտարարությանը՝ կապված «սևազգեստ մարդկանց խմբերի հետ», Կարինե Նալչաջյանը նշեց. «Բոլոր դեպքերում, եթե մենք նայում ենք իր գործունեությանը որպես երկրի ղեկավար, ապա թշնամիներ որոնելը, երկակի ստանդարտներով արդարության հետևից գնալը խոսում է այն մասին, որ ինչ-որ բան այն չէ: Ունենալով լծակներ՝ մարդը դրանք ի նպաստ պետության ամրապնդման չի օգտագործում: Առհասարակ պետության ղեկավարները ձգտում են իրենց երկրի ներսը հանդարտ ու հանգիստ պահել, որ պառակտումներ չլինեն: Ամենապարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե օրգանիզմը ներսից առողջ չէ, այն չի կարող պայքարել դրսի բազմապիսի բացասական ազդեցությունների դեմ: Հիմա մեր երկրի առաջին դեմքը, փաստորեն, ներքին համախմբվածության ուղղությամբ չէ, որ աշխատում է: Արդարության վերականգնման ուղղությամբ, իհարկե, անելիքներ շատ կան, բայց հիմա ավելի շատ տարանջատման, ներքին իրավիճակը քաոսային դարձնելու գործընթացներ են, և այս պարագայում ղեկավարը պարտավոր է կոնստրուկտիվ աշխատել»:

Նա շեշտեց, որ յուրաքանչյուր ոք այսօր պատասխանատու է.«Բոլորս պատասխանատվություն ենք կրում մեր յուրաքանչյուր քայլի, ամեն մի խոսքի համար: Եվ դա՝ սկսած կառավարող վերնախավից, որն իշխանության է եկել ժողովրդի ուսերին նստած: Թեպետ «ժողովուրդ» բառն այնքան չարչրկված է այսօր: Սխալ է ասել՝ «ժողովուրդ», որովհետև ժողովրդի տրամադրություններն էլ են տարբեր: Մարդկանց դիրքորոշումների, ապրումների մեջ արդեն մի այնպիսի խառնաշփոթ է, որ այսպես երկար շարունակվել չի կարող: Իսկ ամենակարևորն այն է, որ վերնախավն իրականության զգացողությունը չպետք է կորցնի, ինչը նախորդ իշխանությունների ամենամեծ ու խոցելի խնդիրն էր: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ, օրինակ, Արցախի նկատմամբ թշնամական մոտեցումներ ունենալն իր համար անձամբ նպաստավոր է, չարաչար սխալվում է: Ամենակարևոր ու անհրաժեշտ բանն այսօր պատասխանատվության զգացումն է: Պատասխանատվություն՝ սեփական արարքների համար»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises