Կհասկանա՞ արդյոք Վրաստանը ուղարկված մեսիջը
POLITICSՆախօրեին հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 73-րդ նիստում ևս մեկ անգամ ընդունել է Վրաստանի կողմից 2008 թվականից նախաձեռնած բանաձևը՝ Աբխազիայի և Հվ. Օսիայի փախստականների կարգավիճակի մասին: Հայաստանը, որը ամեն տարի բանաձևին դեմ էր քվեարկում, այս տարի առաջին անգամ չի մասնակցել այդ քվեարկությանը: Ի դեպ, բանաձևին կողմ է քվեարկել 79 երկիր, դեմ՝ 15-ը, իսկ 57 պետություն ձեռնպահ է մնացել: Հասկանալի է, որ այս բանաձևն ինքնին հակառուսական է, և այս քվեարկությունը բավական երկիմաստ է: Իհարկե, լավ կլինի, որ Վրաստանը հասկանա ՀՀ կողմից ուղարկված մեսիջը, սակայն գրեթե անհավանական է, որ Վրաստանը չստորագրի հակահայկական բանաձևերի տակ, ասենք՝ չի խրախուսի Ադրբեջանի ու Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը և տարվող դիվանագիտությունը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



