Yerevan, 26.August.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս ստուգել ազգերի ազնվությունը, կարգապահությունն ու աշխատասիրությունը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Գերմանացիները կարգապահ են, ճշտապահ, ազնիվ, աշխատասեր և վերին աստիճանի պատասխանատու: Անգամ այսպիսի հասկացություն կա՝ «գերմանական ճշտապահություն»:

Իրականում այդպես չէ:

Բանն այն է, որ ամեն ազգի մեջ էլ կան և՛ կարգապահներ, և՛ անկարգապահներ, աշխատասերներ և ծույլեր, պատասխանատուներ և անպատասխանատուներ և այլն: Ընդ որում, այնպես չէ , որ գերմանացիների մեջ լավագույն հատկանիշներով օժտվածները առավել մեծ թիվ են կազմում, քան այլ ազգերում: Վերջերս Օքսֆորդի համալսարանի սոցիոլոգ Պիտեր Կոլետը հարցում է անցկացրել եվրոպական 6 երկրների 200 մենեջերների (ղեկավարների) շրջանում՝ նպատակ ունենալով պարզել տարբեր ազգերի մեջ կարգապահության աստիճանը: Հարցման մասնակիցներին առաջարկվել է արտահայտել իրենց վերաբերմունքը այնպիսի երևույթների նկատմամբ, ինչպես «կարգապահությունը» և «ճշտապահությունը»: Բացի այդ, հարց է ուղղվել, թե, ըստ նրանց, որքան ժամանակով ուշացումն են համարում անթույլատրելի և զայրույթ առաջացնող: Որքան էլ զարմանալի է, պարզվել է, որ գերմանացիները այնքան էլ ճշտապահ և կարգապահ չեն: Նրանց շրջանում 10-15 րոպեանոց ուշացումները զայրույթ չեն առաջացնում, այն դեպքում, որ անգլիացիների մոտ այդ ցուցանիշը 8 րոպեն է: Իհարկե, պետք է նշել, որ գերմանացիներից այդ հարցով առաջ են անցել ֆրանսիացիները, որոնք պատրաստ են սպասել անգամ մինչև 25 րոպե: Կարծիք կա նաև, որ գերմանացիները անասելի ազնիվ են: Իրականում դա ևս մոլորություն է: Գողությունները ժամանակակից Գերմանիայում ծաղկում են մնացած երկրներից ոչ պակաս: Ընդ որում, բացի այն, որ գերմանացի գողերը բանկեր ու բնակարաններ են կողոպտում, թալանում են անցորդներին և մեքենաներ գողանում, նրանք նաև գողանում են այն ամենը, ինչ ձեռքի տակ կընկնի սուպերմարկետներում: Չմոռանանք, որ սա անում են բարեկեցիկ և ապահովված երկրի բնակիչները: Ընդ որում, խանութներից գողությունները այնքան մասսայական են դարձել, որ օրենքի գերմանացի պաշտպանները այս ամենին նոր անուն են տվել՝ «ժողովրդական սպորտաձև»: Ինչպես ցույց է տալիս սոցհարցման մի արդյունք, 14 տարեկանից մեծ գերմանացիների շրջանում յուրաքանչյուր իններորդը իր կյանքի ընթացքում ամենաքիչը մեկ անգամ որևէ բան է «ցրել» սուպերմարկետից: Ըստ Գերմանիայի առևտրականների միության տվյալների, Գերմանիայում տարեկան արձանագրվում է խանութներից գողության 5 միլիոն դեպք, իսկ այդ գողություններից խանութատերերի վնասը կազմում է մոտավորապես 4,5 միլիարդ մարկ: Ի դեպ, այստեղ հետաքրքիրն այն է, որ ըստ հետազոտությունների, գողության այդ դեպքերը կապ չունեն գործազրկության կամ վատ ապրելու հետ: Մոլորություն է նաև այն, որ գերմանացիները խիստ աշխատասեր են: Կարելի է ասել, որ անգամ հակառակն է: Օրինակ, ըստ Die Welt թերթի 2001 թվականի հրապարակման, Գերմանիայի ֆեդերալ կանցլեր Շրյոդերը հայտարարել է, որ ինքը «միջոցներ կձեռնարկի աշխատանքից խուսափող» գերմանացիների նկատմամբ: Ինչպես դժվար չէ ենթադրել, այս հայտարարությունը վիրավորել է գերմանական հասարակությանը, և այդ ժամանակ կանցլերը թեթևակի ուղղել է իր խոսքերը՝ ասելով, որ խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնց աշխատանքի բիրժաներում աշխատանք են առաջարկում, սակայն նրանք հրաժարվում են դրանից՝ չլինելով հիվանդ կամ տարիքն առած ծերեր: Die Welt թերթը այս առիթով որոշել էր սեփական հետաքննություն անցկացնել, և կատարված սոցհարցումը՝ արդյո՞ք գերմանացիները վատ են վերաբերվում աշխատանքին, ուշագրավ տվյալներ է բացահայտել: Հարցվողների 58 տոկոսը հարցին պատասխանել է դրական` հայրենակիցներին անվանելով «ծույլեր»: Իսկ հարցվողների 51 տոկոսը համաձայն է անգամ կանցլերի այն մտքին, որ գործազուրկների մեծ մասն ուղղակի չի ուզում աշխատել:

Նշենք, որ ազգերի ազնվության որոշման նպատակով «Ռիդերս դայջեսթ» կազմակերպությունը փորձեր է իրականացրել աշխարհի 33 երկրում: Փորձի իմաստը այն է, որ մեկ օր բոլոր երկրներում անցորդները պատահաբար կորցրել են իրենց դրամապանակները (1 100 դրամապանակ, որոնցում եղել է փող, ընտանեկան լուսանկարներ և տերերի տվյալները): Ինչպես պարզվել է, ամենաազնիվ մարդիկ ապրում են Նորվեգիայում և Դանիայում` գտնված դրամապանակների 90 տոկոսը վերադարձվել է տերերին: Իսպանացիների և Ֆրանսիացիների մոտ վերադարձվել է 60-70 տոկոսը: Իսկ ահա գերմանացիների մոտ այդ տոկոսը եղել է 45: Այնուամենայնիվ, գերմանացիները ամենաանազնիվները չեն: Շվեյցարացիների միայն 35 տոկոսն է վերադարձրել դրամապանակները: Նման համեստ ցուցանիշ են արձանագրել նաև իտալացիները, մեքսիկացիները և հոնգկոնգցիները:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference