Մանրամասներ՝ քրեական հեղինակություն Զապի մասնակցությամբ ավտովթարից. նա եղել է Lexus-ի մեջ (ֆոտո)
SOCIETYԵրեւանում, մայիսի 31-ին ժամը 01։30-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա եւ Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են Երեւան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ՝ 33-ամյա Սուրեն Ի.-ի վարած Mitsubishi մակնիշի 35 GX 773 համարանիշի եւ Երեւան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ՝ 36-ամյա Համլետ Գ.-ի վարած Lexus մակնիշի 33 NN 555 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Lexus-ի ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 51-ամյա Անդրանիկ Սողոյանը «աջ նախաբազկի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ով վիրահատվել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Սողոյանը հանցագործ աշխարհում հայտնի, «օրենքով գող» Զապն է։


1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



