Հրդեհ` Գարեգին Նժդեհի փողոցի հանրակացարային շենքի բնակարաններից մեկում
SOCIETYՀունիսի 3-ին, ժամը 19:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56ա շենքի բնակարաններից մեկում. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանրակացարանային շենքի սենյակներից մեկում: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Փրկարարները սենյակներից մեկի բնակչին՝ Դ.Կ.-ին (ծնված 1990 թ., ծխահարված) և մյուս սենյակի բնակչին՝ Դ.Ա.-ին (ծնված 1978 թ.), մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Դ.Կ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Դ.Ա.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



