Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Կապանի փողոցներով դեղնադարչնագույն առվակներ են հոսում. քաղաքը բնապահպանական աղետի շեմի՞ն է

SOCIETY

Կապանի միջով հոսող Ողջի գետն օրերս ստացել էր վառ դեղնադարչնագույն երանգ, քաղաքի փողոցներով հոսում էին նույն գույնի առվակներ. ամեն անգամ հորդառատ անձրևներից հետո լքված հանքավայրերից թթվային դրենաժը սկսում է հոսել դեպի բնակելի թաղամասեր:

Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը բարձրաձայնում է. «Կապանում տասնյակ տարիներ է՝ ստորգետնյա եղանակով շահագործվում է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, հարյուր տարուց ավելի էլ շահագործվել է Կավարտ թաղամասի մոտ գտնվող բաց հանքը և Կենտրոնական հանքավայրը (Լենհանքերը), որն այժմ ամբողջովին լքված է և մատնված անտերության»։

Բնապահպան Դավիթ Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ համացանցում տարածում գտած լուսանկարներում երևացող, քաղաքով հոսող վառ դեղնադարչնագույն առվակները և աղտոտված Ողջի գետը թթվային դրենաժի հետևանք են: «Այս թթվային դրենաժը հոսում է նախկինում օգտագործված և այժմ լքված Կավարտի հանքավայրից: Վերջին տարիներին այն շահագործվել է Կապանի լեռնահարստացման կոմբինատի կողմից, իսկ հիմա հանքը լքված է: Այժմ թթվային դրենաժը թվով երեք հանքուղիներից հոսում է դուրս: Կոնկրետ այս դեպքում դրենաժը հոսել է Ողջի գետի ձախ ափով, որը գտնվում է Կապան քաղաքի բնակելի թաղամասերից մեկի մոտ: Հատկապես հորդառատ անձրևներից հետո այդ թթվային դրենաժը ողողում է քաղաքի փողոցները: Ի դեպ, Ողջի գետի ձախ ափով է անցնում Մեղրի-Երևան միջպետական մայրուղին: Դրենաժն այնուհետև թափվում է Ողջի գետը, նաև՝ Կավարտ գետակի միջոցով:

Արևոտ եղանակին գետի ջուրն ավելի պարզ է, բայց ամեն դեպքում թթվային դրենաժը երևում է», - ասում է Հակոբյանը, ով բնակվում է Կապանում:

Նա նշում է, որ ներկայումս ստեղծված իրավիճակի պատճառները խորքային են: «Խորհրդային տարիներին բնապահպանական խնդիրների վրա այդքան մեծ շեշտադրում չէին անում: ՀՀ անկախության տարիներին, նույնիսկ հիմա էլ պետության կողմից դեռևս պատասխանատու մոտեցում չի ցուցաբերվում հանքարդյունաբերությանը, սակայն և՛ պետությունը, և՛ հանքարդյունաբերողներն ունեն հավասար չափով պատասխանատվություն: Պետությունը հանքարդյունաբերության մասին օրենքում փոփոխություն պետք է նախաձեռներ, իսկ բնապահպանության նախարարությունը պետք է մշտապես իր տեղում լիներ, որպեսզի հանքարդյունաբերողները պատասխանատու մոտեցում ցուցաբերեին: Համալիր միջոցառումների խնդիր կա, որը տարիներ կտևի, քանի որ մինչ այժմ ոչինչ չի ձեռնարկվել: Ստացվում է, որ Կապանի կոմբինատը դե յուրե և դե ֆակտո պատասխանատվություն չի ստանձնում և չի կրում այս երևույթի համար», - նշում է բնապահպանը: 

Հակոբյանի կարծիքով, քաղաքի փողոցներով հոսող և Ողջի գետը լցվող թթվային դրենաժը մի մասն է այն ամբողջ վնասակար միջավայրի, որն առկա է Կապանում:

«Առողջապահական տեսակետից վնասի գործոններ են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն՝ իր Արծվանիկի պոչամբարով, և Կապանի լեռնահարստացման կոմբինատի կողմից լքված Կավարտի բաց հանքը՝ իր թթվային դրենաժով, իսկ ծանր մետաղների առկայությունը, որը տասնյակ անգամ գերազանցում է նորման, բազմաթիվ առողջական խնդիրների պատճառ կարող է լինել», - եզրափակում է Դավիթ Հակոբյանը:

«Փաստը» Կապանի համայնքապետարանից հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցառումներ են իրականացվում հանքախորշերի մաքրման, մետաղական հանքերի շահագործման հետևանքով աղտոտվող տարածքների վնասազերծման և նման իրավիճակները հետագայում բացառելու նպատակով:

«Կապանում շատ կան բաց հանքախորշեր, որոնք մաքրելու համար հսկայական գումարներ են անհրաժեշտ: Կապանի համայնքապետարանը դեռևս պատրաստ չէ այդ հարցին լուծում տալ: Համայնքապետարանն, իհարկե, ժամանակ առ ժամանակ մաքրման աշխատանքներ նախաձեռնում է, սակայն դա հարցի լուծում չէ: Ուզում եմ նշել, որ այդ թթվաջրերն առաջանում են միայն այն ժամանակ, երբ հորդառատ անձրևներ են տեղում», - մեզ հետ զրույցում հայտնեցին Կապանի համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փաստորեն, ստացվում է, որ անձրևաջրերը լվանում են չշահագործվող հանքը, ու թթվային դրենաժը դեղնադարչնագույն առվակների տեսքով հոսում է Կապան քաղաքի փողոցներով և լցվում Ողջի գետը: Խնդրի մասին ահազանգում են քաղաքի բնակիչները և բնապահպանները, իսկ պետական գերատեսչությունները հերթական անգամ լուռ են:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League