Երեւանում Mersedes-ը մխրճվել է Նորագավիթի «գայի պոստի» մեջ եւ փլուզել պատը. վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր է (ֆոտո)
SOCIETYԵրեւանում, հունիսի 2-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:00-ի սահմաններում Mersedes մակնիշի H 845 OH 199 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Արտաշատի խճուղում, դեպի Երեւան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մխրճվել ճանապարհային ոստիկանության չգործող հենակետի մեջ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ավտոմեքենայի մխրճման պատճառով փլուզվել են հենակետի պատերը, 2 հենասյուներն ու առաստաղը, եւ առկա է բետոնե առաստաղի մի մասի փլուզման վտանգ, եւ ապամոնտաժման համար անհրաժեշտ է համապատասխան տեխնիկա:
.jpg)
.jpg)
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



