Մոսկվայում անոմալ շոգ եղանակ է սպասվում
INTERNATIONAL NEWSՌԴ մայրաքաղաքում հաջորդ շաբաթ սպասվում է այրող և չոր եղանակ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի մասնագետներին:
Մասնագետների կարծիքով՝ արդեն երկուշաբթի օրվանից՝ հունիսի 3-ից, օդի ջերմաստիճանը Մոսկվայում կհասնի առնվազն 25 աստիճան տաքություն՝ ըստ Ցելսիուսի: Սակայն հաջորդ շաբաթվա կեսերին ջերմաստիճանը կհասնի արդեն 30 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի:
Ինչպես հաղորդվում է, ուրբաթ՝ հունիսի 7-ին, Մոսկվայում տարածաշրջանի համար անոմալ շոգ կտիրի, այսինքն օդի ջերմաստիճանը կհասնի 33 աստիճանի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր նույնպես Մոսկվայում 25 աստիճան տաքություն է գրանցվելու:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



