Արմավիրի մարզի «Կապույտ» կոչվող կամրջի մոտ 3 ավտոմեքենա է բախվել. կա վիրավոր. Shamshyan.com
SOCIETY
Հունիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաներում Արմավիր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կապույտ» կոչվող կամրջի հատվածում բախվել են Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Շաքրիկյանի վարած ՎԱԶ-21140 մակնիշի 34 RՍ 090 համարանիշի, Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչ, 25-ամյա Գոռ Մանուկյանի վարած Audi A6 մակնիշի 35 FA 264 համարանիշի, և Վեդի քաղաքի բնակիչ, 37-ամյա Աշոտ Մխիթարյանի վարած Freightliner Columbia բեռնատար մակնիշի 075 AG 61 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Շաքրիկյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



