Yerevan, 28.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ջրհոսներն այսօր ցանկացած իրավիճակում լավատես են․ հունիսի 1-ի աստղագուշակը

LIFE

Խոյ: Բարեհաջող օր է սպասվում: Հնարավոր են անսպասելի հաջողություններ, հաճելի զուգադիպություններ: Նշանի բոլոր ներկայացուցիչները բարձր տրամադրություն կունենան, ձեռք կբերեն նոր հետաքրքրություններ, նախասիրություններ, իսկ նոր բաներ սովորելու առիթը բաց չեն թողնի: Հնարավոր են զվարճալի, ռոմանտիկ արկածներ, ժամադրություններ, որոնք դեռ երկար կմնան ձեր հիշողության մեջ: Հրաշալի օր է ինչպես սիրային, այնպես էլ ընկերական նոր հարաբերություններ սկսելու համար: Ընտանիքի անդամների ցանկություններն իրականացնելու հնարավորություն կունենաք:

Ցուլ: Այսօր կարևոր է ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանել և չենթարկվել սադրանքների: Կարևոր որոշումներն ինքնուրույն կայացրեք: Եթե խորհրդի կարիք ունենաք, ապա դիմեք այն մարդուն, ով ձեզ հետ կապված որևէ շահ չի հետապնդում, անկողմնապահ է և կարող է օբյեկտիվ գնահատել իրավիճակը: Չի բացառվում, որ վերջինիս գնահատականը ձեզ դուր չգա: Տանը հնարավոր են մանր անախորժություններ, ընկերների հետ՝ վեճեր: Ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ լեզու գտնել այսօր չի ստացվի: Հրաշալի օր է հանգստանալու և լիցքաթափվելու համար: Կարող եք գիրք կարդալ կամ որևէ ֆիլմ դիտել, դա կօգնի բարձրացնել տրամադրությունը:

Երկվորյակ: Օրը բարեհաջող կդասավորվի բոլոր նրանց համար, ովքեր չեն վախենա օրիգինալ լուծումներից, անսովոր քայլերի կդիմեն: Եթե տուրք տաք երևակայությունը, ապա փայլուն մտահղացումներն իրենց սպասեցնել չեն տա: Որոշ տարաձայնություններ կհարթվեն, կվերականգնվեն հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ վերջերս գժտվել էիք: Հրաշալի օր է ռոմանտիկ ժամադրությունների, սիրելիի հետ շփվելու համար: Կարող եք անձնական կյանքին վերաբերող լուրջ որոշումներ կայացնել: Նշանի շատ ներկայացուցիչներ երեխաների, ինչպես նաև ընկերերի հետ լավ ժամանակ կանցկացնեն և մեծ բավականություն կստանան:

Խեցգետին: Ամսվա ընթացքում ծագած բարդ խնդիրներին կհաջողվի լուծումներ գտնել: Հեշտ չի լինի, սակայն կկարողանաք կողմնորոշվել, թե որ ուղղությամբ շարժվել: Նշանի շատ ներկայացուցիչներ անսպասելիորեն աջակցություն կստանան: Շարունակ անհանգստացնող ֆինանսական հարցերն ի վերջո կգտնեն իրենց պատասխանները: Այս նշանի ներկայացուցիչներն անգործության չեն մատնվի, նորանոր զբաղմունքներ կգտնեն ոչ միայն իրենց, այլ նաև մտերիմների համար: Հրաշալի օր է բարեկամական կապերն ամրապնդելու, ընտանեկան միջոցառումների, նաև կարճատև ուղևորությունների համար:

Առյուծ: Այսօր մի շարք հետաքրքիր մտահղացումներ կծնվեն, նշանակալի հաջողությունների կհասնեք: Բոլոր սպասելիքները կարդարանան: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, հրավերներ: Այսօր ձեզ հետ մտերմանալ կցանկանան նրանք, ովքեր նախկինում խուսափել են ձեր ընկերակցությունից: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարեհաջող է: Սիրելիից այսօր մեծ աջակցություն կստանաք: Միայնակ Առյուծները կեսօրին նոր ծանոթություններ կհաստատեն: Այս ժամանակահատվածում ձևավորված հարաբերությունները հետաքրքիր զարգացում կունենան:

 

Կույս: Ամեն բան լավ կդասավորվի: Անգամ եթե որոշ խնդիրներ ծագեն, անհանգստանալու կարիք չկա: Ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում առավել զգուշավոր եղեք: Հնարավոր է՝ հասկանաք, որ սխալ մարդու եք վստահել: Այս դեպքում զայրանալն անիմաստ է, ճիշտ կվարվեք, եթե հետևություններ անեք և չկրկնեք թույլ տված սխալները: Հարմար օր է ընկերական հանդիպումների համար: Հնարավոր են նոր, հետաքրքիր ծանոթություններ: Կարող եք այցելել տարեց ազգականներին։ Վերջիններս կշոյվեն ուշադրությունից և նույնպիսի հոգատարությամբ կշրջապատեն ձեզ:

Կշեռք: Այսօր աշխատանքի շուրջ մտորել չարժե: Մասնագիտական հարցերի համար լուծումներ փնտրելը ևս ցանկալի չէ: Հաջողության դժվար թե հասնեք, փոխարենը կփչացնեք թե՛ ձեր և թե՛ շրջապատի մարդկանց տրամադրությունը: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, ստիպված կլինեք հրաժարվել որոշ գնումներից: Մի շտապեք օրն անհաջող համարել: Ձեզ համար շատ կարևոր գործում հնարավոր է զգալի առաջընթաց: Մտերիմների կողմից սպասեք հաճելի անակնկալների: Կարող եք հրաշալի ժամանակ անցկացնել այն մարդու հետ, ում համակրում եք:

Կարիճ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Լուրջ խնդիրներ չեն ծագի, եթե ռիսկի չգնաք և հնարքների չդիմեք: Գումարային հարցերում առավել զգուշավոր եղեք: Կարճ ժամանակում հարստանալու գաղափարը ձեր մտքից հանեք, հակառակ դեպքում կորուստներ կկրեք: Անձնական հարաբերություններում ամեն բան լավ կդասավորվի: Օրվա ընթացքում դրական լիցքեր կստանաք: Կենսական ներուժը բարձր է, լի եք էներգիայով: Սկսած բոլոր գործերն իրենց ավարտին կհասցնեք: Նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր մտահղացումներ կունենան: Ուղևորությունները հրաշալի կանցնեն:

Աղեղնավոր: Մտերիմներին տեղյակ պահեք ձեր խնդիրների մասին, մի հրաժարվեք օգնությունից: Օրը նպատակահարմար է խմբակային աշխատանք կատարելու համար: Կարող եք զբաղվել ստեղծագործական մոտեցում պահանջող գործերով: Հարցերին ձեր ինքնատիպ մոտեցումը ճիշտ տեղին կլինի: Բարձր պաշտոն զբաղեցնող մարդկանց հետ հանդիպումները, կարևոր փաստաթղթեր լրացնելը ցանկալի է հետաձգել: Սիրային ժամադրությունը չի արդարացնի ձեր սպասելիքները, եթե ջանքեր չգործադրեք, այն առանձնահատուկ և անմոռանալի դարձնելու համար: Մի վախեցեք խախտել ավանդույթները, այսօր ոչ մեկի մտքով չի անցնի քննադատել ձեզ:

Այծեղջյուր: Թեև խնդիրները շատ են և ստեղծված իրավիճակում ոչ բոլորն են ձեզ հասկանում, այնուամենայնիվ, փորձեք հանգստություն պահպանել: Աշխատեք ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները և ավելի ինքնավստահ լինել: Այսօր կարող եք ձեզ որոշ գնումներ թույլ տալ: Հագուստի ընտրության հարցում կանանց հետ խորհրդակցել չարժե: Օրվա առաջին կեսը հարմար է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Միայնակ Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում մասնակցել միջոցառումների և նոր ծանոթություններ հաստատել: Երեկոյան մեկուսանալու ցանկություն կունենաք, ինչը կօգնի վերականգնել ուժերը:

Ջրհոս: Ցանկացած իրավիճակում լավատես եք: Թեև օրը լի է խնդիրներով, համոզված եք, որ ի վերջո ամեն բան կկարգավորվի: Մտահղացումները կյանքի կոչել չի հաջողվի, սակայն դրանցից հրաժարվել չարժե, կգա ժամանակ և կիրագործեք այդ ամենը: Կարող եք որոշ նախագծեր քննարկել, եթե համոզված եք սեփական ուժերի վրա: Բարեհաջող օր է երեխաների հետ շփվելու համար: Փոքրիկների հետ հեշտությամբ լեզու կգտնեք և հաճելի ժամանակ կանցկացնեք: Երեկոյան կարող եք մասնակցել բարձրաշխարհիկ միջոցառումների կամ ընտանեկան հավաքույթների:

Ձկներ: Ինքնատիրապետումը մի կորցրեք և թույլ մի տվեք հունից հանել ձեզ: Փորձեք բարձր տրամադրություն պահպանել հատկապես օրվա առաջին կեսին: Ավագ սերնդի ներկայացուցիչների հետ ունեցած տարաձայնություններն այնքան էլ լուրջ չեն: Մի շատապեք զիջումների գնալ: Եթե փոքր-ինչ համբերատար լինեք, ապա կկարողանաք պաշտպանել ձեր տեսակետը: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարենպաստ չէ: Չի կարելի ասել, թե ծայրահեղ վիճակում եք, սակայն գումարային խնդիրների պատճառով որոշ մտահղացումներ իրագործել չի ստացվի: Այսօր պարտքով գումար վերցնելը ցանկալի չէ, փոխարենը սիրային հարցերում հաջողակ կլինեք: Դա վերաբերում է նաև այն Ձկներին, ովքեր անձնական հարաբերություններում վաղուց կորցրել են լավատեսությունը:

Շարունակությունը՝ այստեղ:

Ameriabank Leads Mortgage Market with More Than 22% Share 5 042 314 AMD to the Zark eco-camp. The August beneficiary of the Power of One Dram initiative is the Bridge of Hope NGOSchool purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME Sector