Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


«Ժո­ղո­վուրդն այն կար­ծի­քին է, որ Նո­յեմ­բե­րյա­նում հանք չպետք է լի­նի, որո­շողն էլ ավա­գա­նին է»

SOCIETY

Մետաղական հանքարդյունաբերությունն իրենց համայնքներում թույլ չտալու նախաձեռնությամբ հանդես է եկել Հայաստանի 5 համայնք՝ Նոյեմբերյանը, Ջերմուկը, Գլաձորը, Արենին և Եղեգնաձորը։ Այդ համայնքների ավագանիները համապատասխան որոշումներով հաստատել են քաղաքացիների ցանկությունը, որոնք իրենց ընտրած ավագանուն դիմել են հանրագրերով: Սակայն օրերս հայտնի դարձավ, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը մարզպետներին ուղղված նամակում «խնդրում է առաջարկել համայնքներին՝ «խախտումներով» ընդունված, մասնավորապես՝ հանքարդյունաբերությունը համայնքի տարածքում արգելելու որոշումն անվավեր ճանաչել մեկամսյա ժամկետում»:

Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղարի՝ համայնքի ղեկավարներին ուղղված գրության մեջ էլ հստակ նշվում է. «Անհրաժեշտ է 1-ամսյա ժամկետում Տավուշի մարզպետարան ներկայացնել ավագանու կողմից օրենքի խախտումով ընդունված որոշումների առկայությունը և դրանք անվավեր ճանաչելու մասին տեղեկատվությունը»։ Հիշեցնենք, որ մասնավորաբար Նոյեմբերյանում հանքարդյունաբերական նախագծերն արգելող որոշումն ավագանին կայացրել է դեռևս 2018 թվականի գարնանը՝ հաշվի առնելով համայնքի բնակիչների ներկայացրած հանրագիրը: Փաստորեն, հիմա նախարարի առաջին տեղակալը փորձում է մարզպետարանների միջոցով մեկամսյա ժամկետում չեղարկել ավագանու կայացրած որոշումը, որն, ի դեպ, ինչպես նշված է նամակում, ընդունվել է Սահմանադրության և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի խախտումներով: Հակառակ դեպքում՝ առաջարկվում է որոշումները վիճարկել դատական կարգով: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադարձել էր խնդրին. «Հանքարդյունաբերության առումով այսօր համայնքներին տրված են ամենամեծ լիազորությունները, և իրենք են, ըստ էության, առաջին և հիմնական որոշումը կայացնում ոչ միայն հանքի արդյունահանման, այլ ընդհանրապես հանքի հետազոտության և հետագա ճակատագրի հետ կապված։ Մեր խնդիրն է, որ համայնքապետարաններում կայացվող որոշումները լինեն ՀՀ օրենսդրության շրջանակներում: Չենք կարող արգելել որևէ ավագանու որևէ որոշում կայացնել»։

Բացի դա, նախարարությունից մարզպետարանին ուղարկված նամակին Չոբանյանն այլ դիտանկյունից է մոտեցել՝ նշելով, որ ավագանու որոշումը չեղարկելու հարց չի բարձրացվել: Ակնհայտ է, որ Չոբանյանը փորձում է մեղմել իրավիճակը՝ նշելով, որ նամակում ընդամենը տրվել է օրենքի համապատասխան կետերին հետևելու առաջարկություն: Սակայն նամակը մեկ անգամ աչքի անցկացնելուց հետո պարզ է դառնում՝ այն ակնհայտ պահանջ է չեղարկել մեկ տարի առաջ ավագանու կայացրած որոշումը: Այս դեպքում անհասկանալի է մարզպետի՝ ակնհայտ փաստն այլ կերպ ներկայացնելու ցանկությունը: 

Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ արդեն քանի օր է՝ իրենք զբաղված են այս խնդրով: «Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից գրություն է եկել Տավուշի մարզպետարան, որն էլ այն ուղղել է մեզ: Մենք ընդամենը պատասխանել ենք, որ սխալ որոշումներ չունենք, խնդրել ենք պարզաբանել, թե որ որոշման մասին է խոսքը: Ընդամենն այսքանը: Դեռևս պատասխան չենք ստացել: Ավագանին քննարկել է հարցը, ասել, որ եթե ինչ-որ սխալ կա որոշման մեջ, կարող են ներկայացնել: Ասեմ, որ մարզպետարանից գրություն էր եկել ավագանու կայացրած բոլոր որոշումների մասով, որ ուշադիր լինենք, բայց մասնավորապես խոսքը հանքարդյունաբերության մասին էր», նշում է համայնքի ղեկավարը՝ ընդգծելով, որ հետագա անելիքներն արդեն ապագան ցույց կտա: «Ժողովուրդն այն կարծիքին է, որ Նոյեմբերյանում հանք չպետք է լինի, որոշողն էլ ավագանին է», - ընդգծում է Աբազյանը:

Համայնքի ավագանու անդամ Արթուր Ամիրաղյանը, «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով վերը նշված նամակին, ընդգծում է, որ ավագանին առաջնորդվել է իր իրավասություններով և երեք հազար ու ավելի քաղաքացիների պահանջով: «Վստահ եմ, որ մեր կայացրած որոշումը համապատասխանում է ժողովրդի կամքին և չի հակասում Սահմանադրության բուն տրամաբանությանը: Մարդիկ ապրում են այս տարածքում և չեն ցանկանում, որ այնտեղ հանքեր լինեն: Նրանք ցանկանում են որոշել իրենց «տան» կարգավիճակը: Իմ կարծիքով, Նոյեմբերյանում ապրող մարդկանց շահը և կարծիքն է գերակա: Մեր բնակչությունը մեկ տարի առաջ ստորագրահավաք, ժողովներ և քննարկումներ է կազմակերպել: Հանքարդյունաբերությունը համայնքում արգելելու որոշումը չի կայացվել ավագանու հերթական նիստում հերթական հարցի տեսքով», - նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մոտ ապագայում ցանկանում են նախաձեռնել տեղական հանրաքվե, որ Նոյեմբերյան համայնքում հանքարդյունաբերություն սկսելու հարցը հետագայում նորից չբարձրացվի: «Քանի որ այդ գործընթացից հետո նորից հարցեր են առաջանում, մեր հաջորդ քայլը տեսնում ենք տեղական հանրաքվե իրականացնելու ձևով, որպեսզի այս էջը վերջնական փակենք և անցնենք մեր պատկերացրած Նոյեմբերյանի զարգացմանը», - եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnership