Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Մե­քե­նա­նե­րը մաք­սա­զեր­ծում են, սա­կայն տրան­զիտ հա­մա­րա­նիշ­ներ չեն տրա­մադ­րում».ահա­զան­գում է «Վա­րոր­դի ըն­կեր» հ/կ-ն

SOCIETY

Քաղաքացին գնել է մեքենա, ներմուծում է այն Հայաստան: Մեքենայի մաքսազերծումից հետո տրվում է ժամանակավոր տրանզիտ պետհամարանիշ, որով այն պետք է հասնի ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանում և այնտեղ ստանա իր օրինական պետհամարանիշը:

«Տարիներով գործել է այս կարգը: Երբ ավտոմեքենան հայտնվում էր մաքսատանը, մինչև չտրվեին այդ տրանզիտ համարանիշները, թույլ չէին տալիս մեքենան մաքսատնից դուրս բերել: Վրաստանից, օրինակ, մեքենան Հայաստան է գալիս օտարերկրյա տրանզիտ պետհամարանիշով: Բայց եթե մեքենան գնել ես Դուբայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից, դրանք Հայաստան են բերվում կոնտեյներով: Համարանիշ չեն ունենում, որպես առարկա են ներմուծվում, ոչ թե որպես փոխադրամիջոց: Մեքենան գալիս, հասնում էր Մեղրիի, Բավրայի կամ Բագրատաշենի սահմանային մաքսատուն, դրան տրվում էր ժամանակավոր տրանզիտ համարանիշ, որպեսզի վարորդը կարողանար մեքենան հասցնել իր ցանկացած վայրը: Այս գործառույթը տրված էր ոստիկանությանը: Մաքսատանը գործում էր ոստիկանության կետ, որը տրամադրում էր պետհամարանիշները, և ուրիշ գերատեսչություն դրա իրավասությունը չուներ: Հիմա խնդիրն այն է, որ արդեն քանի ամիս է՝ մաքսատներից հանել են ոստիկանական կետերը, և մեքենաները մաքսազերծում են, սակայն տրանզիտ համարներ չեն տրամադրում: Դրա փոխարեն վարորդներին տալիս են թուղթ, որի վրա գրված է, որ մեքենայի սեփականատերը պարտավոր է սահմանված ժամկետում մաքսազերծել մեքենան, բայց ոստիկանության տեսանկյունից այդ թուղթն իրավական ուժ չունի:

Մաքսատանը վարորդին ասում են, որ եթե մինչև պետհամարանիշ ստանալը ՃՈ-ն քեզ կանգնեցնի, կարող ես այս թուղթը ներկայացնել և քեզ չեն տուգանի: Նշեմ, որ առանց պետհամարանիշի մեքենան վարելը վարչական իրավախախտումների օրենսգրքով տուգանվում է 200 000 դրամով: Ստացվում է, որ մարդը մեքենան պետք է ավտոքարշակով բերի իր ցանկացած վայրն այն դեպքում, երբ օրական մոտ 1000 մեքենա է հասնում միայն Մեղրիի անցակետ, այսինքն՝ ֆիզիկապես էլ այդքան ավտոքարշակ չկա, որ մեքենաները հասցնի Երևան, այդ պատճառով միջանկյալ լուծում են մոգոնել, որը օրենքի կոպտագույն խախտումով է», - «Փաստի» հետ զրույցում ասում է «Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը: 

Նա նշում է, որ այս դեպքում հարց է առաջանում. գուցե երկու գերատեսչությունների միջև ներքին համաձայնությո՞ւն կա, այսինքն՝ մաքսակետը վարորդին տրամադրում է թուղթը, մեքենան այնտեղից դուրս է գալիս առանց տրանզիտ համարանիշի, իսկ ճանապարհային ոստիկաններն էլ այդ թղթի առկայության դեպքում չեն տուգանում այդ մեքենաների վարորդներին: Սակայն, ինչպես նշում է Պեդանյանը, երկու գերատեսչությունից էլ հերքել են նման ներքին համաձայնության հնարավորությունը:

Հարցի լրջությունը հասկանալու համար Դավիթ Պեդանյանը մի օրինակ է բերում. «Մեքենայի իդենտիֆիկացիայի երկու տաբերակ կա. արտաքին՝ պետհամարանիշի միջոցով, և ներքին՝ VIN կոդի, որն անզեն աչքով տեսանելի չէ: Ճանապարհին մեքենան ինդենտիֆիկացվում է պետհամարանիշով: Հիմա, պատկերացնենք նման մի դեպք. ինչոր մեկը Հայաստան ներմուծեց, օրինակ, սպիտակ «Նիվա», անցկացրեց այն Մեղրիի անցակետով, նրան պետհամարանիշ չտվեցին, թույլ տվեցին իմ նշած փաստաթղթով մինչև Երևան մեքենան վարել, և, ասենք թե, նա ճանապարհին ինչ-որ մեկին վրաերթի ենթարկեց, այդ դեպքում ինչպե՞ս են հայտնաբերելու վարորդին: Փնտրելո՞ւ են առանց պետհամարանիշի սպիտակ «Նիվա» վարող վարորդին: Հավանականությունը, որ նրան կգտնեն, զրոյական է», - նշում է Պեդանյանը: Նա չի բացառում, որ միգուցե իրոք կար օրենսդրական հակասություն, որ մաքսատան տարածքում ոստիկանության կետ էր գործում, օրինական կարգն այնպիսին էր, որ մինչև Ճանապարհային ոստիկանություն վարորդը մեքենան պետք է ավտոքարշակով բերեր, բայց ֆիզիկապես նման բան իրագործելը հնարավոր չէ, օրական հազարավոր մեքենաներ են ներմուծվում Հայաստան, և նրանց ժամանակավոր համարանիշ չտրամադրելը սխալ է:

«Եթե Երևանում ճանապարհային ոստիկանությունը քիչ թե շատ ավելի վերահսկելի է, ապա մայրուղիներին և մարզերում այդ վերահսկողությունը բացարձակ չկա, և եղած՝ արդեն քիչ ահազանգերը կոռուպցիայի մասին, որ ստանում է մեր կազմակերպությունը, կապված են մայրուղիներին ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանների հետ», - ընդգծում է ԻՀԿ փոխնախագահը՝ շեշտելով, որ առանց պետհամարանիշների մեքենա վարելը մեծացնում է նաև կոռուպցիոն ռիսկերը:

«Եթե առանց պետհամարանիշի ինչ-որ մեքենա հանցագործություն կատարեց, ապա խիստ ձևով սկսելու են տուգանվել առանց պետահամարանիշի բոլոր մեքենաները: Վարորդները պետք է շատ զգոն լինեն, և նոր ներմուծված մեքենաները երկրի տարածքում չվարեն առանց պետհամարանիշի», եզրափակում է Դավիթ Պեդանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League