«Կարող եմ ասել, որ պարոն Հարությունյանը համարում է, որ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը եւ ընթացող ժողովրդավարական պրոցեսները այլընտրանք չունեն եւ միմիայն լավ ու աննախադեպ արդյունքների են հանգեցնելու Հայաստանի եւ Արցախի համար:
Կան մարդիկ, որոնք կարծում են, որ Հայաստանն ու Արցախը պետք է X ճանապարհով ընթանան, կան մարդիկ, որ Y ճանապարհի կողմնակից են: Հիմա դուք ասում եք՝ այս X ճանապարհի կիսողներից մեկը նենց է անում, որ իրեն աջակցություն լինի, որ չգիտեմ ինչ լինի: Ինչ-որ բարդ կոմբինացիաներ եք մտածում: Մարդը կարծում է, որ ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են եւ լավ են Հայաստանի ու Արցախի համար: Ես էլ եմ այդպես կարծում: Այստեղ անկեղծ համագործակցության մասին է խոսքը»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Արցախի համագործակցությանը, ԱԺ նախագահն ասաց. «Ովքեր էլ լինեն իշխանության Հայաստանում եւ Արցախում, նրանք դատապարտված են ամենասերտ համագործակցության՝ հանուն մեր ազգի բարօրության»:



