Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Ժա­ռանգ­ներն ըն­դու­նում են ինչ­պես իրա­վունք­նե­րը, այն­պես էլ պար­տա­կա­նու­թյուն­նե­րը

SOCIETY

«Փաստ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Ճանաչեք և պաշտպանեք ձեր իրավունքները» խորագիրը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ իրազեկված չեն, իսկ երբեմն էլ որոշ պետական հիմնարկներ էլ ավելի են շփոթեցնում նրանց:

Օրաթերթը, համագործակցելով ՀՀ փաստաբանների պալատի հետ, այսուհետ հանրային իրազեկման արշավ է կազմակերպում, որը կօգնի մեր քաղաքացիներին իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները: Նշենք նաև, որ յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակն անվճար խորհրդատվություն է տրամադրում ՀՀ բոլոր քաղաքացիներին:

«Փաստի» խմբագրությանը հարցով դիմել է Նունե Հունանյանը (անուն-ազգանունը փոփոխված է- խմբ.):

-Ամուսինս մահացել է 2018 թվականի ապրիլին։ Նա մինչ այդ ուներ դրամական մեծ պարտավորություններ տարբեր մարդկանց հանդեպ։ Ես և տղաս, հանդիսանալով միակ ժառանգներ, ընդունել ենք ժառանգությունը, որը կազմված էր անշարժ գույքից և ավտոմեքենայից։ Այժմ, երբ ամուսնուս մահվանից անցել է մեկ տարուց ավելի, պարտատերերը ինձանից պահանջում են ամուսնուս պարտավորությունների կատարում՝ սպառնալով, որ կդիմեն դատարան։ Պարտավո՞ր եմ կատարել դրամական այդ պարտավորությունները։

Պատասխանում է փաստաբան Աննա Տոնոյանը: 

-Ժառանգները, ժառանգության ընդունումով և ժառանգության վկայագիր ստանալով, ընդունում են ժառանգատու (մահացած անձի) ինչպես իրավունքները, այնպես էլ պարտականությունները, բացառությամբ որոշ դեպքերի։ Անհրաժեշտ է նախ պարզել, թե դրանք ինչպիսի պարտավորություններ են։ Այն պարտավորությունները, որոնք անխզելիորեն կապված են եղել ժառանգատուի անձի հետ, չեն փոխանցվում ժառանգությամբ և դադարում են նրա մահվամբ (օրինակ՝ ժառանգատուի կողմից հասցված վնասները փոխհատուցելու պահանջներ, ալիմենտային պարտավորություններ, իրավախախտումների հետևանքով առաջացած պարտավորություններ և այլն): Իսկ մնացած պարտավորությունները, որոնք անխզելիորեն կապված չեն ժառանգատուի անձի հետ (օրինակ՝ պայմանագրերից բխող դրամական կամ այլ պարտավորություններ, ժառանգության մեջ մտնող անշարժ գույքի հետ կապված պարտավորություններ՝ գույքահարկ կամ հողահարկ, կոմունալ վճարումների չկատարման հետևանքով առաջացած պարտավորություններ և այլն), փոխանցվում են ժառանգներին: Ընդ որում, հարկ է նշել, որ նման պարտավորությունների կատարումը պետք է սահմանափակվի ժառանգական զանգվածի արժեքի սահմաններում։ Այսինքն՝ ժառանգատուի (մահացած անձի) բոլոր պարտավորությունների ընդհանուր չափը չպետք է գերազանցի ժառանգության մեջ մտնող գույքի ընհանուր արժեքը, հակառակ դեպքում ժառանգական զանգվածի ընդունումը ժառանգների կողմից կարող է դառնալ աննպատակահարմար:

Օրենսդիրը նաև սահմանել է ժառանգությամբ ժառանգներին անցնող պարտավորությունների կատարման հաջորդականություն։ Ժառանգության հետ կապված ծախսերը հատուցվում են հետևյալ հերթականությամբ`

• առաջին հերթին հատուցվում են մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետևանքով առաջացած և ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը,

 

• երկրորդ հերթին հատուցվում են ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը պահպանելու և կառավարելու, ինչպես նաև կտակը կատարելու հետ կապված ծախսերը,

• երրորդ հերթին բավարարվում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները,

• չորրորդ հերթին բավարարվում են պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների պահանջները,

• հինգերորդ հերթին հատուցվում են կտակային հանձնարարությունը կատարելու հետ կապված ծախսերը:

Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո:

Հարկ է նաև ընդգծել, որ պարտատերերի պահանջները բավարարելու համար օրենսդիրը սահմանել է նախապայման։ Պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից միայն վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները: Պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, պետք է ներկայացվեն ժառանգությունն ընդունած ժառանգին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին: Նման պահանջների չներկայացման պարագայում պարտատերերի պահանջները ենթակա չեն բավարարման:

Հետևաբար, եթե ձեր ամուսնու պարտատերերը նրա մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում համապատասխան պահանջ չեն ներկայացրել ձեզ և ձեր տղային կամ ժառանգությունը բացած նոտարին, ապա այդ պահանջները կարող եք չկատարել։

 
 

 

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank