Yerevan, 17.March.2026,
00
:
00
BREAKING


Փորձագետ. «Պետք է փո­խել ռեկ­տոր­նե­րի ընտ­րու­թյան կար­գը»

INTERVIEW

Հայաստանյան բուհերի շուրջ ստեղծված լարվածությունը պարբերաբար նոր երանգներ է ստանում: Շիրակի պետական համալսարան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, ԵՊՀ, որտեղ իրավիճակն ավելի սուր է: Կան հարցեր, որոնք թեև պետք է բացառվեին, բայց այսօր ևս առկա են: Ռեկտորների ընտրության համակարգն այսօր թո՞ւյլ է տալիս բացառել, որ իշխանության համար ցանկալի թեկնածուներ չլինեն, ամեն գնով չստանձնեն այդ պաշտոնը: Արդյո՞ք փոփոխման ենթակա չէ նաև ռեկտորների ընտրության կարգը: Խոսելով թեմայի շուրջ՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում նախ ընդգծեց.

«Նախկինում ընդունվել են որոշակի գործիքներ, մեխանիզմներ, որոնք, ըստ էության, ձևական են աշխատել: Խոսքը թե՛ դպրոցների տնօրենների, թե՛ բուհերի ռեկտորների ընտրության մեխանիզմների մասին է: Ընտրական մեխանիզմը եղել է, բայց վերևում են որոշել, որ, ենթադրենք, Պողոս Պողոսյանը պետք է լինի այսինչ համալսարանի ռեկտորը: Հիմա, երբ փորձում ենք այդ ընտրական մեխանիզմն աշխատեցնել, արդեն խնդիրներ են ի հայտ գալիս: Նույն Շիրակի պետական համալսարանում այդ մեխանիզմը խնդիր է ստեղծում, և ոչ մի թեկնածու բավարար ձայներ չի հավաքում: Եթե դա լիներ նախկինում, նման հարց չէր առաջանա. կասեին՝ պետք է քվեարկեք կոնկրետ մարդու օգտին ու վերջ: Թատերականում էլ ուրիշ խնդիր է առաջանում, երբ մարդկանց ասում ես՝ հիմա ժողովրդավարական մեխանիզմը գործի է դրվում, իրենք էլ ասում են՝ բա ինչո՞ւ է կրկին մեկ թեկնածու, բա այս ամեն ինչի տերը մենք ենք: Մեծ հաշվով, հիմա տեսնում ենք, թե ինչ խնդիրներ է առաջացնելու այս գործիքը: Հնարավոր է, որ առաջիկայում այս գործիքի հետ կապված խնդիրներ առաջանան նաև մյուս բուհերում՝ կախված նրանից, թե ինչ թեկնածուներ կլինեն»:

Սերոբ Խաչատրյանի խոսքով, ընդհանուր առմամբ լուծումը մեխանիզմներն աշխատեցնելու մեջ է, բայց որպեսզի այս փուլում հնարավոր լիներ խուսափել խնդիրներից, պետք է այլընտրանքային տարբերակներ մշակվեին. «Պետք է ունենանք, այսպես կոչված, ապահովիչներ, որ եթե այդ մեխանիզմը չաշխատի, աշխատի այդ տարբերակը: Ենթադրենք, երկու ընտրություն արեցին, որևէ մեկը չընտրվեց: Նման դեպքերում միգուցե կարելի է արտոնություն տալ՝ պարտադիր չհամարելով այն հանգամանքը, որ թեկնածուն անպայման մեծամասնության ձայները պետք է հավաքի: Այդ առումով կա ՇՊՀ-ի օրինակը: Բուհն ավելի քան մեկ տարի է՝ ռեկտոր չունի, ինչը շատ վատ է: Կարող ենք ասել՝ ժողովրդավար է, լավ է, բայց իրականում վատ է, որովհետև անորոշությունն ազդում է մարդկանց վրա»:

Անդրադառնալով ռեկտորներին ընտրող կազմին՝ հոգաբարձուների խորհրդին, մեր զրուցակիցն ընդգծեց, որ այստեղ ևս խնդիր կա:

«Նշվում է, որ նրանք պետք է ընտրվեն կառավարման մարմիններից, բայց այս դրույթը պետք է փոխել: Կարծում եմ՝ նաև անկախ մարդիկ պետք է լինեն: Այս պահի դրությամբ նշված է «գիտության, կրթության, մշակույթի երևելիներ և պետական պաշտոնյաներ»: Հենց այս կետի պատճառով էր, որ նախկինում բոլոր պաշտոնյաները բուհերի խորհուրդներում էին և հիմա էլ կան, ուղղակի պաշտոնների ավելի ցածր սանդղակում են: Այսինքն, եթե առաջ վարչապետ ու նախարարներ էին, հիմա՝ փոխնախարար, պատգամավոր: Բայց ավելի շատ անկախ մարդկանց պետք է ներգրավել, պարտադիր չէ՝ պետությունը լինի: Մեծ հաշվով, պետք է փոխել ռեկտորների ընտրության կարգը»,ասաց նա:

Բացի օրենսդրական կարգավորումներով հանդես գալու անհրաժեշտությունից, փորձագետն այլ խնդիր էլ է մատնանշում.

«Գլխավոր խնդիրն այն է, որ մենք չգիտենք, թե ինչ պետք է անենք: Մտածել, թե անհատները կգան և մի բան կանեն, այդքան էլ ճիշտ չէ: Պետք է լինի հայեցակարգ և պետք է մարդկանց հետ աշխատել: Ղեկավարել՝ նշանակում է մարդկանց հետ լեզու գտնել, եթե ժողովրդի հետ լեզու չգտար, չես կարող համակարգը կառավարել: Այս ուղղությամբ աշխատանքները դանդաղ են ընթանում, մենք պետք է ավելի արագ առաջ շարժվենք»:

Շարունակելով խոսել խորքային խնդիրների մասին և բերելով ԵՊՀ-ի օրինակը՝ նա ընդգծեց. «Երբ նախկինում ԵՊՀ-ն ներքաշվեց կուսակցական-քաղաքական հանգամանքների մեջ, Սերժ Սարգսյանը դարձավ խորհրդի նախագահ, ստեղծվեց ուսանողների գծով պրոռեկտորի պաշտոն, այդ ամենը բերեց նրան, որ հասարակության մեջ առաջացավ կարծիք, ըստ որի՝ բուհերը ծառայում են իշխանությանը: Երիտասարդական խմբեր ստեղծվեցին, ուսանողների համար համերգներ կազմակերպվեցին, որ նման գործոններով ապահովեն երիտասարդների աջակցությունն իշխանությանը: Ինչ-որ իմաստով բուհը իշխանության վրա էր, և երբ իշխանությունը հրաժարական տվեց, բուհերը սկսեցին հարվածի տակ ընկնել, որովհետև կապված էին իշխանության հետ»:

Նա շեշտեց, որ եթե նախկինում ԵՊՀ խորհրդի նախագահն ի պաշտոնե ավելի ցածր սանդղակում լիներ, հնարավոր է, որ ԵՊՀ-ում իրավիճակն այս աստիճան չսրվեր:

«Թեև պետք է հաշվի առնենք, որ ԵՊՀ ռեկտոր դառնալը գայթակղիչ է, և հավակնողների թիվը շատ է: Այս հանգամանքը ևս դեր ունի, և այնպես չէ, որ բոլորն այդպես մտահոգված են ԵՊՀ-ով: Սա այն պաշտոնն է, որը չես կարող համեմատել, օրինակ, ԵԹԿՊԻ-ի ռեկտորի պաշտոնի հետ: ԵՊՀ-ն մեծ բուհ է, շատ ուսանողներով, մեծ դրամաշնորհներով…»,-ասաց փորձագետը:

Անդրադառնալով «ցանկալի» թեկնածուների բացառման երաշխիքներին, Սերոբ Խաչատրյանը շեշտեց. «Ոչ մի երաշխիք չկա: Եվ, ընդհանրապես, կարծում եմ, որ Հայաստանում շատ բան կա անելու հեղափոխության արդյունքներն ինստիտուցիոնալացնելու համար: Եվ ոչ մի երաշխիք չկա նաև այն առումով, որ մի քանի տարուց մենք հետ չենք շպրտվի: Այդ առումով կա Վրաստանի օրինակը. դու կարող ես մեծ թափով փոփոխություններ անել, բայց հետո չկարողանալ ինստիտուցիոնալացնել դրանք: Եթե անգամ ինչ-որ փոփոխություններ են եղել, այդուհանդերձ, դրանք բավարար չեն ասելու, թե հետդարձի խնդիր մենք այլևս չունենք: Մեր մշակույթի մեջ նստած են արատավոր սովորություններ, օրինակ՝ կոռուպցիոն երևույթները: Եթե այս ամենի մասին չմտածենք, 1-2 տարուց հին սովորությունները կկրկնվեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients