Yerevan, 07.August.2026,
00
:
00
BREAKING


«Ներ­ման խնդրա­գրի դեպքում նա­խա­րա­րու­թյու­նը պետք է ծա­նու­ցի տու­ժո­ղին կամ նրա իրա­վա­հա­ջոր­դին»

SOCIETY

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: Դրա հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայիս օրենքում ամրագրված չեն մի շարք դրույթներ, որոնք վերաբերում են ներման խնդրագիրը չքննարկելու և վերադարձնելու ինստիտուտին, նախատեսված չեն այն բացառիկ հանգամանքները, երբ կարող է նոր ներման խնդրագիր ներկայացվել մերժելուց հետո ժամկետի չպահպանմամբ, ամրագրված չէ ներման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու ընթացակարգը, հստակեցված չեն ներում շնորհելու դեպքերը, ամրագրված չեն տուժողների և նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ:

Նոր նախագծով առաջարկվում են հետևյալ կարգավորումները.

1.սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը,

2.սահմանվել են օբյեկտիվ իրականությամբ պայմանավորված ժամկետներ՝ մասնավորապես, ներման խնդրագրի հիման վրա պահանջվող տեղեկատվությունը 10-օրյա, իսկ անձնական գործը ներման հանձնաժողով ներկայացնելու մեկամսյա ժամկետ,

3.ամրագրվել է տուժողների և նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության մեխանիզմ,

4.նախատեսվել է ներման խնդրագրի քննարկմանն առնչվող տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու կարգավորումներ,

5.հստակեցվել են ներման դրսևորումները՝ սահմանելով, որ ցանկացած դատապարտյալ, առանց որևէ տարբերակման, ներման իրավունք ունի,

6.կարգավորվել է ներման խնդրագրերը մերժելու դեպքում բացառիկ հանգամանքներով ներման նոր խնդրագրեր ներկայացնելու հետ կապված հարաբերությունները, 7.ներում շնորհելու գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով նախատեսվել է ներման խնդրագրերի հրապարակման պահանջ:

Փաստորեն, նախագծով առաջարկվում է օրենքում կատարել լրացում, որի համաձայն առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացնելու դեպքում արդարադատության նախարարությունը մինչև հանձնաժողովի նիստի կայանալը ծանուցում է տուժողին կամ նրա իրավահաջորդին, որոնք ծանուցումը ստանալուց հետո 2-օրյա ժամկետում կարող են գրավոր կարծիք ներկայացնել նախարարություն՝ ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ: Նշված ժամկետում կարծիք չներկայացնելը արգելք չէ ներման խնդրագիրը հանձնաժողովի նիստում քննարկելու համար:

Փաստորեն, նախագծով առաջարկվում է օրենքում կատարել լրացում, որի համաձայն առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացնելու դեպքում արդարադատության նախարարությունը մինչև հանձնաժողովի նիստի կայանալը ծանուցում է տուժողին կամ նրա իրավահաջորդին, որոնք ծանուցումը ստանալուց հետո 2-օրյա ժամկետում կարող են գրավոր կարծիք ներկայացնել նախարարություն՝ ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ: Նշված ժամկետում կարծիք չներկայացնելը արգելք չէ ներման խնդրագիրը հանձնաժողովի նիստում քննարկելու համար:

Բացի դա, անձնական գործը, հանձնաժողովի եզրակացությունը, ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը ենթակա չէ հրապարակման: Բացի դա, նախագծով առաջարկվում է ներման խնդրագրերի մասին հանրապետության նախագահի հրամանագրերի հրապարակումից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, դրանք տեղադրել նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում:

Իսկ ո՞ր դեպքում դատապարտյալը կարող է բացառիկ հանգամանքներով պայմանավորված ներման նոր խնդրագիր ներկայացնել. «Բացառիկ կարող են ճանաչվել դատապարտյալի՝ առողջական վիճակով պայմանավորված կյանքին սպառնացող անմիջական վտանգը, դատապարտյալի՝ առանց խնամքի մնացած երեխայի առկայությունը, արտակարգ կամ ռազմական դրությունը, քրեակատարողական հիմնարկում առաջացած արտակարգ իրավիճակներում դատապարտյալի կողմից ցուցաբերված բացառիկ օգնությունը և համանման այլ հանգամանքներ: Հանգամանքը բացառիկ գնահատելու հարցը լուծում է վարչապետի աշխատակազմը դատապարտյալի ներման խնդրագիրը ստանալու պահից 3 օրվա ընթացքում»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa Cards