Yerevan, 31.January.2026,
00
:
00
BREAKING


«Բա­ցա­սա­կան ազ­դակ՝ հատ­կա­պես լուրջ ներդ­րող­նե­րի հա­մար»

INTERVIEW

Ոչ թե ըստ հայտարարության կամ ըստ խոսքի, այլ ըստ գործի: Տնտեսական հեղափոխության մասին խոսելիս Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը հենց նշված գործոնների պրիզմայով է գնահատականներ հնչեցնում: «Այսինքն, ի՞նչ է արվում և ի՞նչ եմ ես հասկանում այդ արածից: Մոտավորապես հետևյալ պատկերացումն եմ տեսնում. Հայաստանում կային տնտեսական լուրջ խնդիրներ, և առաջին տեղում կոռուպցիան էր, իսկ պետական ապարատը կամ այլ քաղաքական, կոռուպցիոն տարրեր չէին թողում, որ Հայաստանում բիզնեսն աշխատի: Եվ պատկերացումն այն է, որ եթե այդ խոչընդոտները վերացնենք, ապա Հայաստանի տնտեսությունը կզարգանա: Շատ հարցերում իսկապես խոչընդոտները վերացվել են, բայց ինձ համար մի տեսակ սա որպես 90-ականների ռոմանտիզմ է հնչում, այսինքն, թե տնտեսությունն ինքն իրեն կսկսի զարգանալ՝ եկե՛ք ուրիշ բան չանենք: Իհարկե, դրական է, որ կան խոչընդոտներ, որոնք վերացել են, բայց այդ հանգամանքը շատ քիչ է, որ Հայաստանում տնտեսությունը սկսի զարգանալ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Ա. Խուրշուդյանը շեշտեց, որ կա մի կարևոր հարց, որը տնտեսական ցանկացած գործունեություն իրականացնողի է հուզում: «Եթե ես խնդիր ունեմ՝ ինչպե՞ս պետք է իմ արդարությունը վերականգնեմ: Այստեղ է, որ գործադիրը միանձնյա չի զբաղվում այդ հարցով: Կա նաև դատական իրավունքի հարցը: Եվ հենց նախորդ շաբաթ դատական համակարգը խնդրահարույց հայտարարվեց, ինչը յուրաքանչյուր գործարարի, հատկապես լուրջ ներդրողների համար բացասական ազդակ է: «Մի րոպե, եթե այդ երկրում արդարադատություն չկա, ուրեմն ես այդ երկրում բիզնես չեմ անի, ինչպե՞ս ես վստահ լինեմ, որ իմ իրավունքներն այդ երկրում պաշտպանվելու են»,-կասի նա: Այս պահին այդ հանգամանքը բավականին բացասական ազդակ էր, այլ է ազդեցությունը երկարաժամկետ առումով»,-ասաց Ա. Խուրշուդյանը՝ հավելելով, որ եթե դատական համակարգն իսկապես շտկվի, կարգավորվի, ապա երկարաժամկետ առումով վերոնշյալ հանգամանքը նաև դրական հետևանքներ կունենա:

«Մի փոքր չարախոսական ցանկություն է, բայց կուզեմ, որ կառավարությունը դատարանում որոշ բիզնեսմենների պարտվի: Այնուամենայնիվ, դա մեծ ազդակ կլինի այն առումով, որ այս երկրում գործարարը կարող է իր շահերը պաշտպանել: Գիտեք՝ երբ ներդրողը գնում է որևէ երկիր, առաջին հերթին իրավիճակը չափում է հենց այդ հանգամանքով, այսինքն, կարո՞ղ է իր իրավունքները պաշտպանել առաջին հերթին կառավարությունից,-ընդգծեց մեր զրուցակիցն ու շարունակեց.- Դրանից ավելին ես չեմ տեսել: Օրինակ, հանրային ֆինանսների լուրջ քաղաքականություն չի իրականացվում, իսկ յուրաքանչյուր երկրի տնտեսական քաղաքականության ակունքը, հիմքը հարկաբյուջետային քաղաքականությունն է: Մեզ մոտ, ցավոք, իներցիան շարունակվում է այդ առումով: Այսինքն, հարկաբյուջետային քաղաքականության նկատմամբ ունեցած վերաբերմունքը ոչ թե տնտեսական քաղաքականության հիմնական գործիքի համատեքստում է, այլ վարչական գործընթացի: Բացի այդ, հարկային փոփոխությունները ֆիսկալից առանձին ու հատվածական է դիտարկվում: Մեծ հաշվով, ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում նախկինում և այսօր արված այն ուղերձների մեջ, որոնք հնչում են հենց հարկային քաղաքականության մասով: Նայում ես՝ չհիմնավորված խոսքով փորձում են քաղաքականություն առաջ տանել՝ հիմքում ունենալով հաշվապահականը, վարչականը: Սա ինձ համար անընդունելի է: Տնտեսական քաղաքականության պատասխանները, որոշում կայացնողը պետք է լինի այն մարդը, որը զգում է տնտեսությունը, և ոչ թե հաշվապահը, որը թեկուզև իր գործում անթերի մասնագետ է ու գիտի՝ որ հարկը ինչպես է ձևակերպվում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025