Կապանցի գրպանահատը «գործուղում» էր եկել Երեւան. թիրախում թիվ 8 երթուղային ուղեւորուհին էր
SOCIETY
Մայիսի 27-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ թիվ 8 երթուղային ավտոբուսում գողացել են մի կնոջ դրամապանակը։
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները, ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ, պարզել են, որ գրպանահատությունը կատարել է Կապան քաղաքում ապրող 33-ամյա մի տղամարդ, որը նույն օրը Ֆրանսիայի հրապարակում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն։
Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն։ Դրամապանակի տերը հրաժարվել է հաղորդում տալ։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ նախապատրաստվում են նյութեր։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



