Yerevan, 28.August.2026,
00
:
00
BREAKING


Անահիտ Սիմոնյանն՝ անձնական զգեստապահարանի, այս ամռան նորաձև գույնի և նոր բիզնեսի մասին

LIFE

BlogNews.am-ը գրում է.

Դիզայներ Անահիտ Սիմոնյանն արդեն յոթ տարի է՝ նորաձևության ոլորտում է: Գործունեության սկզբում քննադատում էին՝ ասելով․ «Լավ կլինի՝ երգի, ոչ թե շոր կարի»: Չի հերքում, որ շատերի պես նա էլ ունեցել է հիասթափություններ, բայց հիմա ունի երկու խանութ Լոս Անջելեսում և Երևանում, պատրաստվում է ևս մեկը բացել: BlogNews.am-ը լուսանկարել է Անահիտին և զրուցել նորաձևության մասին:       

«Նորաձևությունն իմ կյանքի մի մասն է։ Գիտակցական տարիքից ես միշտ հետևել եմ նորաձևության միտումներին և բեմական հագուստներս ընտրում էի նորաձևության թրենդներով: Հիմա ավելի խորացված եմ զբաղվում, քանի որ ունեմ արդեն իմ «Անահիտ Սիմոնյան» նորաձևության ստուդիան, երկու խանութ Երևանում և Լոս Անջելեսում, իսկ հիմա պատրաստվում եմ բացել ևս մեկը Երևանում»,- նշում է Անահիտը։

Այն հարցին՝ արդյոք իր նորաձևության ստուդիան է՞լ է թանկ ատելյե հիշեցնում, թե՞ ամեն դեպքում ինքը ոճ է թելադրում, Անահիտը պատասխանեց. «Կան հայ դիզայներներ, ովքեր նայում են, թե համաշխարհային դիզայներներն ինչ հագուստներ են ներկայացնում, ինչու ոչ, նաև իրենց հայրենակիցներին են հետևում: Տարբեր դետալներ վերցնում են, կպցնում իրար և ստանում հագուստ: Բայց հայկական նորաձևությունը զարգանում է, և կարող եմ ասել, որ հայ երիտասարդները ճաշակով են հագնվում։ Իմ նորաձևության սրահն ունի ավելի հայկական ուղղվածություն․ մեր հագուստների, աքսեսուարների վրա կարելի է տեսնել հայկական զինանշաններ, տառեր, զարդանախշեր: Արդեն վստահ կարող եմ ասել, որ իմ հիմնական հաճախորդները սփյուռքահայերն են: Նրանց մոտ կա այդ կարոտը, նրանք ավելի շատ հայրենասեր են և գտնվելով օտար երկրում՝ փորձում են ամեն կերպ տարածել հայկականը»:

Անահիտն արդեն յոթ տարի է՝ նորաձևության ոլորտում է, բայց խոստովանում է՝ երբ նոր էր սկսում, շատ քննադատողներ են եղել. «Խոսում և քննդատում էին անգամ մտերիմ մարդիկ, համացանցում շատ հոդվածներ էին տարածվում, որ լավ կլինի՝ ես երգեմ, ոչ թե զբաղվեմ նորաձևությամբ: Գիտես, ես այնպիսի բնավորություն ունեմ, որ նմանատիպ քննադատություններն ինձ համար խթան են հանդիսանում և դրդում, որ կանգ չառնեմ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ իր ճանապարհը կերտելիս պետք է անտեսի կողմնակի քննադատությունները և պարզապես քայլի առաջ: Հիասթափությունները շատ են եղել, բայց կանգ չեմ առել և կարծում եմ՝ ճիշտ եմ արել: Միայն դրա շնորհիվ է, որ շատ սրահներ այսօր բացվում են և փակվում, իսկ մենք արդեն յոթ տարի շարունակում ենք մեր գործունեությունը, բնականաբար, այն անկնալիքով, որ դեռ շատ առաջ ենք գնալու»:

Շատ դիզայներների պես Անահիտը նոր հավաքածու չի ներկայացնում, ոչ էլ հաճախ ցուցադրություններ անում: Ասում է, որ այլ աշխատելաոճ ունի. «Մենք չենք սպասում նոր հավաքածու թողարկելու համար: Քանի որ բնավորությամբ անհամբեր եմ, հենց նոր գաղափար եմ ունենում, ուզում եմ արագ իրագործել: Չեմ սիրում սպասել, անգամ ֆոտոշարքի, կարծում եմ՝ յուրաքանչյուր վայրկյան շատ թանկ է նորաձևության մեջ, քանի որ քո գաղափարը կարող է արագ իրականացվել, օրինակ՝ իմ ապակիներով զգեստը, որը ստեղծել էի երկու տարի առաջ․ վերջերս տեսա, որ համաշխարհային դիզայներներից մեկը ստեղծել էր նմանատիպ զգեստ: Բնականաբար, չեմ ասում, որ նա ինձ կրկնօրինակել է, բայց գաղափարը կարող է ծնվել շատերի մոտ: Սա է հիմնական պատճառը, որ ես եմ գովազդում իմ հագուստը»:

Ի դեպ, Անահիտը սկսել է արծաթյա զարդերի հավաքածու ներկայացնել. «2015 թվականին մենք ներկայացրինք մեր առաջին հայատառ հավաքածուն: Հետո մի շրջան հիասթափություն ապրեցի, քանի որ այն մարդը, ում հետ համագործակցում էինք, շատ անվայել պահեց իրեն, և արդյունքում տեսանք, որ մեր արտադրանքը վաճառվում է Վերնիսաժում: Պարզապես այն ժամանակ չէինք գրանցել մեր հեղինակային իրավունքները և այդպես մի քանի տարի չզբաղվեցինք արծաթյա զարդերի հավաքածուով: Հիմա վերականգնել ենք այդ ճյուղը և ներկայացնում ենք զարդեր՝ հայկական մոտիվներով»:     

Դիզայներն առօրյայում նախընտրում է հանգիստ հագուստ կրել, խոստովանում է, որ ատելյեում աշխատանքներն այնքան շատ են, որ իր համար հագուստ կարելու ժամանակ չի լինում. «Իմ առօրյա հագուստները շատ տարբեր են, ինձ համար հիմնականում բեմական հագուստներ են կարում: Չեմ կարող ասել, թե որքան գումար կարող եմ ծախսել հագուստ գնելու համար, բայց ասեմ, որ ես շատ եմ սիրում տարբեր հագուստներ։ Եթե ինձ հարցնեն՝ կոշի՞կ, թե՞ հագուստ, ես կասեմ՝ կոշիկ, եթե պայուսա՞կ, թե՞ հագուստ, ես կասեմ՝ հագուստ: Շատ տարբեր է, կոնկրետ դժվար է ասել, թե որքան գումար կարող եմ ծախսել։ Եթե շատ դուրս գա մի բան, բայց լինի թանկարժեք, իհարկե կգնեմ, բայց նաև կարող եմ շատ մատչելի գներով առօրյա հագուստ ձեռք բերել՝ չմտածելով, որ էժան է:

Իմ զգեստապահարանում բացակայում են վարդագույնի բոլոր երանգները՝ սկսած ամենաբացից մինչև ամենամուգը․ չգիտեմ ինչու, այդ գույնն այդքան էլ չեմ սիրում։ Ավելի շատ է սև գույնի հագուստը, բայց ամռանը սիրում եմ վառ գույները: Այս ամռանը շատ թրենդային են նեոնային գույները։ Ինքս ինձ համար արդեն կարել և գնել եմ նեոնային տարբեր տեսակի հագուստ»:   

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արգինե Մինասյանի
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME