Yerevan, 28.August.2026,
00
:
00
BREAKING


Ինչպիսի՞ սկեսուր եք Դուք՝ ըստ կենդանակերպի նշանի

LIFE

Խոյ

Խոյը հիպերակտիվ սկեսուր է, ով իրեն համարում է ամեն ինչում լավագույնը և դա ձգտում է ցուցադրել իր հարսին։ Նա բոլորից լավ է պատրաստում, տունը մաքրում ու նույնիսկ հարսից լավ է հոգ տանում իր որդու մասին։ Նրա կարծիքի հետ ավելի լավ է համաձայնել, նույնիսկ եթե դա այդպես չէ։ Խոյ սկեսրոջ հետ կոնֆրոնտացիայի մեջ մտնելն անիմաստ է։ Ավելի լավ է գլխով համաձայնության նշան անել, իսկ նրա հեռանալուց հետո անել այնպես, ինչպես ուզում ես։ Բայց պատրաստ եղեք այն բանին, որ ձեր ամուսնու մայրը ձեր տանը հաճախակի հյուր է լինելու, և դուք ստիպված եք հաշտվել նրա խորհուրդների ու բարոյախրատական ճառերի հետ։

Ցուլ

Ցուլն աշխարհում ամենահամբերատար սկեսուրն է, ով շատ երկար կուլ կտա իր հարսի ցանկացած արարք։ Նույնիսկ երբ որդին սկսում է բողոքել կնոջից, նա կգտնի այդ զույգին հաշտեցնելու հնարը։ Բայց նրա համբերությունը չարաշահել չարժե։ Որոշակի պահի նա կարող է պայթել, և այդ ժամանակ հարսի բախտը պարզապես չի բերի։ Սա խաղաղասեր կին է, ով ամեն կերպ կօգնի նորապսակներին և՛ նյութապես, և՛ երեխաների խնամքի հարցում։ Միևնույն ժամանակ Ցուլ նշանին պատկանող սկեսուրը պաշտում է, երբ լսում են իր խորհուրդները ու ծարավ է հարսի կողմից ուշադրության։ Այս կինը հազվադեպ է սկանդալներ սարքում և միայն այն դեպքում, երբ հարցը վերաբերում է փողին։

Երկվորյակ

Երկվորյակ նշանին պատկանող ներկայացուցիչներին կարելի է ամենաժամանակակից տատիկ ու ամենաառաջադեմ սկեսուր անվանել։ Նա իր հարսին ցույց կտա հնարավոր բոլոր զեղչեր առաջարկող խանութների տեղերը, կսովորեցնի տնտեսել ու գտնել էժան ու ձրի տարբերակներ։ Միևնույն ժամանակ նա նաև բավականին անկեղծ և ուղղամիտ կին է, ով միշտ հարսի դեմքին կասի այն ամենը, ինչ մտածում է նրա մասին, նաև նրա՝ ամուսնու հետ ունեցած հարաբերությունների մասին։ Ճիշտ մոտեցման դեպքում հարսը շատ լավ ընկերուհի կարող է դառնալ այսպիսի սկեսրոջ համար, ինչը միայն օգտակար կլինի ողջ ընտանիքի համար։ Այսպիսի սկեսրոջից ցանկալի է առանձին ապրել։ Համատեղ կենցաղը կարող է վատ անդրադառնալ ամուսնու և կնոջ հարաբերությունների վրա։

Խեցգետին

Հարսի նկատմամբ այս սկեսուրն ինքնատիպ վերաբերմունք ունի։ Նա անսահմանորեն սիրում է իր որդուն, իսկ հարսին ընկալում է որպես իր տղայի ծառայի։ Եվ թեպետ այդ մասին չի բարձրաձայնում, նրա վարքագծում ու ժեստերում դա հեշտությամբ է կարդացվում։ Դրա համար էլ ցանկացած կոնֆլիկտի դեպքում սկեսուրն իր որդուն է աջակցում։ Բայց այս կինը նաև դրական գծեր ունի։ Նա շատ է սիրում իր թոռներին ու անընդհատ հոգ է տանում նրանց մասին, իսկ դա նշանակում է, որ դուք միշտ նրա խնամքին կարող եք թողնել ձեր երեխաներին ու ամուսնու հետ ժամանակ անցկացնել։ Այսպիսի սկեսրոջ հետ համատեղ կեցությունը ծայրահեղ ռիսկային է ու կուղեկցվի հարսի ու սկեսուրի մրցակցությամբ։

Առյուծ

Առյուծ մայրիկը բարեսիրտ ու ընկերասեր սկեսուր է, ով հաճույքով կմասնակցի ձեր յուրաքանչյուր տոնին, քանի որ պարզապես պաշտում է աղմկոտ միջոցառումները։ Նա ուրախ և շռայլ կին է, բայց նաև իր նկատմամբ է նման վերաբերմունք պահանջում։ Միևնույն ժամանակ Առյուծ սկեսուրը շատ հպարտ է։ Նա չի իջնի մինչև ընտանեկան կոնֆլիկտների քննարկում, չի բամբասի հարսից ու նրանց փոխհարաբերությունների մասին չի պատմի իր ընկերուհիներին։ Իր հարսին նա միշտ կլսի ու իսկապես օգտակար խորհուրդ կտա։ Իսկ ահա վիճել այսպիսի սկեսրոջ հետ խորհուրդ չի տրվում, քանի որ նրա վստահությունը վերադարձնելը շատ դժվար կլինի։ Իսկ ինչ վերաբերում է միասին ապրելուն, դա անհնար է, քանի որ Առյուծ կնոջ անկախ բնավորությունը նրան թույլ չի տա ապրել երեխաների հետ։

Կույս

Սա բավականին ձանձրալի անձնավորություն է, ով հաճախ կգա ձեր ընտանիքին տեսակցելու ու ամեն ինչ ստուգելու։ Կույս սկեսուրը կստուգի ձեր տան յուրաքանչյուր անկյունը, բազմաթիվ նկատողություններ կանի, իսկ հետո կվերցնի ու ինքը կսկսի տանը կարգուկանոն հաստատել, հետո կկանգնի գազօջախի մոտ ու ընթրիք կպատրաստի։ Որոշ հարսների համար այսպիսի վերաբերմունքը վիրավորական է, բայց եթե ուշադրություն դարձնես նրան, որ Կույս սկեսուրը միշտ է այդպես վարվելու, ու ընդունես նրան այնպիսին, ինչպիսին որ ինքը կա, նա այնքան լավը կլինի, որ այդպիսի սկեսրոջը կարելի է ձեռքերի վրա տանել։ Մի խոսքով՝ համեստ ու հոգատար, տնակյաց հարսի համար այսպիսի սկեսուրն իսկական օգնական ու երկրորդ մայր կլինի, իսկ ահա ակումբային երեկույթների սիրահար թեթևամիտ կանանց համար այսպիսի սկեսրոջ հետ բարդ կլինի։

Կշեռք

Կենդանակերպի այս նշանի տակ ծնված սկեսուրը բավականին բարեսիրտ անձնավորություն է, ով չի մտնի նորապսակների անձնական տարածք և միևնույն ժամանակ իր հարսի համար լավ ընկերուհի կլինի։ Այդպիսի սկեսուրը կպատմի բոլոր ասեկոսեներն ու նորությունները, կքննարկի բոլոր սերիալներն ու կզբաղվի իր թոռներով։ Մի խոսքով՝ նրա հետ հարմարավետ և ուրախ կլինի։ Կարևոր է միայն, որ այդպիսի սկեսուրն ամուսին կամ սիրելի տղամարդ ունենա։ Իսկ եթե նա չկա, իր ողջ սերը նա կլցնի իր ընտանիքի վրա, ընդ որում՝ նրա պարտադրված օգնությունից կտուժեն և՛ որդին, և՛ հարսը, և՛ երեխան։ Այս կինն իր համար պետք է ակտիվ զբաղմունք կամ գործունեություն գտնի, որը նրան կշեղի որդու ընտանիքից։

Կարիճ

Սա այնպիսի սկեսրոջ դասական տարբերակ է, որից տառապում են հարսները։ Նա անընդհատ կվերահսկի, թե ինչ է ուտում ու ինչ է հագնում իր սիրելի որդին։ Կարիճ սկեսուրն անընդհատ կկծի ու հարսին կհասցնի քայքայման՝ քննադատելով ամեն ինչ՝ պատրաստած ձվածեղը, օրինակ, միևնույն ժամանակ հայտարարելով, որ դա բացառապես օգուտի համար է անում։ Հետաքրքիր է, որ, լինելով շատ ուժեղ ու իշխող կին, Կարիճ կինն ինքն է սովորաբար սիրելի տղայի համար երկրորդ կես ընտրում։ Այդ դեպքում հարսի հետ շփվելիս խնդիրներ քիչ են լինում, բայց եթե որդին իր սեփական ընտրությունն է կատարել մորը հակառակ, այդպիսի սկեսրոջից ավելի լավ է հնարավորինս հեռու ապրել։

Աղեղնավոր

Սա հիպերակտիվ սկեսուր է, ով երբեք պարապ չի նստում ու հարսին էլ հանգիստ չի թողնում։ Նա երազում է, որ իր որդու կինն էլ նույնքան ակտիվ դիրքորոշում ունենա, դրա համար էլ հանգիստ հարսը նրան դուր չի գա։ Այսպիսի տատիկը թոռների հետ էլ հաճախ չի նստի, չէ՞ որ նրա օրակարգում ճամփորդություններ են, բիզնես համաժողով կամ կոոպերատիվի բնակիչների հետ հանդիպում, որում նա, անկասկած, նախագահն է։ Այնուամենայնիվ, եթե հարսն իր էությամբ ակտիվ է, եթե նա չի վախենում իր համար ինչ-որ նոր բան բացահայտելուց, այդպիսի սկեսրոջ հետ նա կարող է ամուր ընկերություն ձևավորել։

Այծեղջյուր

Այծեղջյուր նշանին պատկանող սկեսուրը փակ մարդ է, որին դուք առանց զգուշացնելու կամ նախապես հրավիրվելու հյուր չեք գնա, և նա էլ իր հերթին այնքան էլ չի շտապի թոռների մոտ։ Սկեսրոջ հետ մտերմանալու համար դուք պետք է մինիմումը չծխեք ու չխմեք, տունը պետք է մաքուր պահեք ու լավ վարկ ունենանք։ Բացի դրանից՝ պետք է լսել սկեսրոջ խորհուրդները։ Թեպետ Այծեղջյուր սկեսուրը ձեզ գումարով չի օգնի, բայց որպես խելացի ու հաշվենկատ մարդ՝ արժեքավոր խորհուրդներ կտա, որոնք կարող են ցանկացած գումարից էլ թանկ լինել։

Ջրհոս

Եթե դուք բազմակողմանի զարգացած անձնավորություն եք՝ կյանքի հանդեպ լայնախոհ հայացքներով, եթե դուք պաշտում եք լավ ընկերախումբը ու տեղում չեք նստում, նշանակում է՝ Ջրհոս սկեսրոջ հետ դուք հաստատ կընկերանաք։ Դա ազատասեր անձնավորություն է և դրա համար էլ իր որդու ընտրությունը նա կընդունի ցանկացած դեպքում։ Հարսներն այսպիսի մարդու հետ կոնֆլիկտներ գործնականորեն չեն ունենա, հատկապես կենցաղային հարցերով, քանի որ նա ինքն էլ այնքան էլ կապված չէ տան հետ։ Այս առումով չարժե սպասել, որ Ջրհոս սկեսուրը կնստի թոռների հետ ու կխնամի նրանց կամ թթու կդնի։ Նա հավանաբար ձեզ տեսակցելու կգա տոներին, կշփվի ձեզ հետ ու կանհետանա մինչև հաջորդ տոնը։

Ձկներ

Կենդանակերպի այս նշանի տակ ծնված սկեսուրը բավականին ինքնատիպ անձնավորություն է։ Նրա վերաբերմունքն իր հարսին կախված կլինի այն բանից, թե որքան են նորապսակները հետաքրքրված մայրիկով։ Եթե պարբերաբար զանգեն նրան, հետաքրքրվեն ինքնազգացողությամբ ու հյուր կանչեն իրենց տուն, նա հաճույքով կտեսակցի ձեզ ու թոռներին էլ երես կտա, բայց եթե մոռանաք նրա մասին, չայցելեք ու չհարցնեք առողջությունից, կարելի է լրջորեն վիճել նրա հետ։ Իսկ Ձկները երկրագնդի վրա ամենանեղացկոտ անձնավորություններն են։ Այսպիսով, եթե սկեսրոջ հետ ճիշտ փոխհարաբերություններ կառուցես, նա և՛ նորապսակներին գումարով կօգնի, և՛ թոռներին կխնամի ու իր ներկայությամբ էլ չի ձանձրացնի։

Շարունակությունը՝ այստեղ:

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME