Երիկամները կենսական կարևորության օրգաններ են և դրանց աշխատանքի խափանումը կարող է ճակատագրական լինել օրգանիզմի համար:
Ուշադիր կարդացեք այս նշանները և, եթե ձեզ մոտ նման նշաններ նկատեք, ապա առանց հապաղելու դիմեք բժշկի:
10. Խնդիրներ քնելու հետ

Երբ ձեր երիկամները լավ չեն կատարումիրենց գործառույթը, ապա տոքսինները չեն հեռանում օրգանիզմից մեզի միջոցով, իսկ տոքսինները ավելացած մակարդակը քնի խանգարումներ է առաջացնում:
9. Գլխացավեր, հոգնածություն և ընդհանուր թուլություն

Լավ աշխատող երիկամները Վիտամին D -ով են ապահովում մեր օրգանիզմը, ինչն էլ իր հերթին արտադրում է հորմոն, որ մեծ դեր է խաղում արյան կարմիր գնդիկների ստեղծման մեջ: Իսկ արյան կարմիր գնդիկների պակասը հանգեցնում է ձեր մկանների և ուղեղի արագ հոգնածության:
8. Չոր մաշկ

Երիկամները օգնում են պահպանել հանքանյութերի բավարար քանակը մեր օրգանիզմում, իսկ դրանց պակասն էլ հանգեցնում է չոր և թեփոտվող մաշկի:
7. Տհաճ համ բերանում

Բերանում մետաղական համը ևս վկայում է երիկամների հետ խնդիրների մասին: Շուտով դուք կարող եք կորցնել ձեր ախորժակը դրա պատճառով ընդհանրապես:
6. Շունչը կտրվել

Երիկամների խնդիրների պատճառով ավելորդ հեղուկը կուտակվում է թոքերում, բացի այդ անեմիայի պատճառով ձեր օրգանիզմում թթվածնի պակաս է լինում:
5. Այտուցվածություն ոտքերում և ձեռքերում

Սա ևս լինում է ավելորդ հեղուկի կուտակման պատճառով:
4. Ցավեր մեջքի ետին մասում

Հիմնականում մեջքի ետևի և ոտքերի ցավը կապված է երիկամային կիստաների հետ, որոնք իրենցից հեղուկով լցված պարկեր են ներկայացնում:
3. Ուռած աչքեր

Այս նշանը խոսում է այն բանի մասին, որ երիկամները շափից շատ պրոտեին են դուրս բերում մեզի միջոցով, փոխարենը պահելու այն և մատակարարելու օրգանիզմին:
2. Արյան բարձր ճնշում

Սա ևս կարող է խոսել երիկամային խնդիրների մասին:
- Փոփոխություն միզարտադրության մեջ

Փոփոխություններ կարող են լինել հոտի, գունի, տեսքի մեջ: Այլ նշաններից են.
- Հաճակաի միզարտադրությունը,
- Մեզի մեջ արյան առկայությունը,
- Փրփրոտ մեզը:



