Yerevan, 28.August.2026,
00
:
00
BREAKING


Անձի ամենաճշգրիտ թեստը. պատասխանի՛ր ընդամենը 4 հարցի և իմացի՛ր քո անձի տեսակի մասին

LIFE

Ներկայացնում ենք պարզ թեստ 4 հարցից և պատասխանի 2-ական տարբերակից բաղկացած: Տառերի համադրությունը կպատմի ձեր անձի տեսակի մասին:

 

1. Դուք տանջված եք, շաբաթը երկար և ոչ այնքան հաջող էր: Ինչպե՞ս կանցկացնեք հանգստյան օրերը:

  • Կզանգահարեմ ընկերներիս, կիմանանմ ինչ ծրագրեր ունեն: Նոր ռեստորան բացվեց / հրաշալի կատակերգություն կա վարձույթում / Փենթբոլի ակումբում զեղչեր են: Պետք է բոլորս գնանք: – E
  • Հեռախոսս կդնեմ «Չանհանգստացնել» ռեժիմի վրա, տանը կմնամ: Կմիացնեմ սիրելի սերիալի նոր մասը, փազլ կհավաքեմ, վաննայի մեջ կպառկեմ գիրքը ձեռքիս: – I

    The Most Precise 4-Question Personality Test

    2. Երկու նկարագրություններից ո՞րն է ձեզ ավելի հարմար:

    • Ինձ համար ամենակարևորն այն է, ինչ տեղի է ունենում այստեղ և հիմա: Ես անջատվում եմ իրերի իրական դրությունից, ուշադրություն եմ դարձնում մանրուքներին: – S
    • Փաստերը ձանձրալի են: Ես սիրում եմ երազել և հորինել ապագա իրադարձությունների սցենարները: Ավելի ակտիվորեն հենվում եմ ինտուիցիայիս վրա, քան որևէ տվյալի: – N
      The Most Precise 4-Question Personality Test

      3. Ձեր գործատուի մրցակից ընկերությունը փորձում է ձեզ գրավել: Դուք կասկածում եք. այնտեղ շատ ավելի են վճարում, բայց այստեղ հրաշալի անձնակազմ է, բաժնի պետն էլ ակնարկեց, որ ղեկավարությանը ձեզ խորհուրդ կտա թոշակի գնալուց առաջ: Ի՞նչ որոշում կընդունեք:

      • Կուսումնասիրեմ մրցակից ընկերության մասին ամբողջ հասանելի տեղեկությունը, կխորհրդակցեմ ծանոթ HR-մենեջերի հետ, «կողմ և դեմ» աղյուսակ կգծեմ: Այդպիսի հարցերում կարևոր է սթափ գնահատել և կշռադատել: – T
      • Կլսեմ սեփական զգացումներիս և զգացողություններիս: Միշտ աշխատում եմ սրտիս ձայնին լսել: – F
        The Most Precise 4-Question Personality Test

        4. Ձեր մտերիմ ընկերների հարսանիքին 2 շաբաթ կա: Ի՞նչ վիճակում են պատրաստության հետ կապված հարցերը:

        • Ես մեկ ամիս առաջ ընտրեցի սաքսոֆոնահարին, ով կկատարի պոպուրի մեր դպրոցական տարիներից / շնորհանդես հավաքեցի զույգի լուսանկարներով նրանց ծանոթության պահից / պոեմ գրեցի / կոստյումս արդուկեցի / գրանցվեցի դիմահարդարման և վարսահարդարման համար: Նախընտրում եմ պատրաստ լինել: – J
        • Ինչո՞ւ պատրաստվել: Ես կզվարճանամ և կվայելեմ տոնը, կենացն էլ էքսպրոմտ կասեմ՝ ի սրտե: Ամեն լավ բան ինքնաբուխ է լինում: – PThe Most Precise 4-Question Personality Test

          Հիմա գտեք ձեր անձի տեսակն ըստ Մայերս-Բրիգսի:

          ESTJ – Ղեկավար
          Գործնական և հետևողական է, սիրում է կարգուկանոն ամեն ինչում, ծրագրել և կազմակերպել: Բայց ամենաշատը՝ շրջապատողներին համոզել իր իրավացիության մեջ: Սթափ է նայում կյանքին և ամենից առաջ փաստերին է վստահում:
          Բաց է շփման, նոր ծանոթությունների և աղմկոտ ընկերախմբերի համար: Չի մոռանում հոգ տանել մտերիմների մասին և կարողանում է դրսևորել իր սերը:
          Տղամարդկանց 11%-ը, կանանց 6%-ը

          ENTJ – Հրամանատար
          Նրա համակրանքը պայքար և էքստրիմ է: Այդպես է նա ճանաչում իրեն և շրջապատողներին: Համարձակ և ռիսկային է, հեշտությամբ է ոգեշնչվում նոր բան սկսելու համար: Իր ունակություններն ադեկվատ է գնահատում:
          Նրբորեն զգում է միտումները, բաց է թարմ գաղափարների համար: Դրականորեն է մտածում: Շատ է սիրում սպորտ և դրա հետ կապված ամեն ինչ:
          Տղամարդկանց 3%-ը, կանանց 1%-ը:

          ESFJ – Ուսուցիչ
          Հրաշալի շփվում է մարդկանց հետ, ցանկացած ըկերախմբի հոգին է: Ուշադիր և հոգատար է, միշտ պատրաստ է օգնության հասնել, նույնիսկ եթե պետք լինի սեփական շահերը զոհաբերել հանուն դիմացինի:
          Իր գործերում ինքնուրույն է, ամեն ինչի հասնում է ինքնուրույն: Մտերիմներից միայն էմոցիոնալ աջակցություն է սպասում:
          Կանանց 17%-ը, տղամարդկանց 8%-ը

          ESTP – Մարշալ
          «Գլխավորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը»՝ նրա մասին չէ: Ձգտում է ամեն գնով հասնել իր նպատակին, նույնիսկ եթե ֆիզիկական ուժ գործադրելու կարիք լինի: Հետևում է գործողությունների հստակ ծրագրի, տանել չի կարողանում ենթարկվելն ու զիջումները:
          Բնածին մարտիկ է, շարժուն, բայց հավաք: Կարող է օբյեկտիվորեն գնահատել նույնիսկ ամենասթրեսային իրավիճակը և տալ արագ, հստակ պատասխան:
          Տղամարդկանց 6%-ը, կանանց 3%-ը

          ENFJ – Հրահանգիչ
          Հուզական է, պերճախոս, արտահայտիչ միմիկայով և զարգացած ժեստերով: Հասկանում և իր վրա է վերցնում ուրիշների մեղքերը, տեսնում է նույնիսկ ամենափոքր անկեղծությունը: Սիրո մեջ անվստահ և խանդոտ է:
          Հաճախ պատրաստ է լինում որևէ իրադարձության՝ դա նախապես զգալ կարողանալով:
          Կանանց 3%-ը, տղամարդկանց 2%-ը

          ENTP – Գյուտարար
          Գաղափարների աղբյուր է, անընդհատ որևէ նոր բան է ստեղծում: Արագ է հարմարվում անսովոր պայմաններում, հեշտությամբ է յուրացնում աշխատանքի տարբեր մեթոդներ:
          Կարողանում է ոչ միայն նոր գաղափար հղանալ, այլև այն հասցնել ուրիշներին, որոշումներ ընդունել և մտածածը կյանքի կոչել:
          Տղամարդկանց 4%-ը, կանանց 2%-ը

          ESFP – Քաղաքական գործիչ
          Վարպետորեն հասկանում է շրջապատողների հնարավորությունները և հաճախ դա օգտագործում է մանիպուլյացիայի նպատակով: Մարդկանց հետ շփման մեջ առաջնորդվում է առաջին հերթին սեփական շահերով, սակայն ձգտում է նրանց վրա տպավորոթյուն գործել:
          Չի սիրում դատարկ տեղը ժամանակ ծախսել: Արագ արդյունքի է ապասում:
          Կանանց 10%-ը, տղամարդկանց 7%-ը

          ENFP – Չեմպիոն
          Էներգիայով լի և հետաքրքրասեր է, վառ արտահայտված ստեղծագործական հատկություններ ունի: Իր մեջ համադրում է էքստրավերտի և ինտրավերտի հատկությունները, ուստի կարողանում է ոչ միայն ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ, այլև նրանց լավ զգում է: Կարողանում է ապրումակցել և գործնական խորհուրդներ տալ:
          Զարգացած երևակայություն և բարձր ինտելեկտ ունի: Շատ ներդաշնակ անձ է, կարող է պահպանել հավասարակշռությունը նույնիսկ հանգամանքների մշտական փոփոխության դեպքում:
          Կանանց 10%-ը, տղամարդկանց 6%-ը

          INFP – Բուժակ
          Լիրիկ և երազող է, առաջին տեղում դասում է ներքին ներդաշնակությունը, ինքն իր հետ համաձայնությունը: Կարող է ինտիուցիայով կանխատեսել իրադարձությունները և լավ է գլուխ հանում մարդկանցից:
          Սիրում է լավ հագնվել, աշխատում է լավ տեսք ունենալ ցանկացած հանգամանքում: Չի առանձնանում տնտեսող լինելով և հաճախ է կորցնում ժամանակի և իրականության զգացողությունը:
          Կանանց 5%-ը, տղամարդկանց 4%-ը

          ISFP – Կոմպոզիտոր
          Կարողանում է ուրախություն գտնել պարզ բաներում, հանգիստ է տանում առօրյան և նույնությունը: Սիրում է իրեն պիտանի զգալ, ուստի միշտ օգնում է ուրիշներին, սակայն երբեք չի խախտում նրանց անձնական տիրույթը: Տանել չի կարողանում կոնֆլիկտային իրավիճակները, կարողանում է ծիծաղեցնել և զվարճացնել:
          Շատ պրակտիկ է, հոգատար, նուրբ, հուսալի և հավատարիմ ուղեկից: Նա աշխարհն ընդունոմ է այնպիսին, ինչպիսին կա, չի փորձում ղեկավարել և մանիպուլյացիայի ենթարկել:
          Կանանց 10%-ը, տղամարդկանց 8%-ը

          INTP – ճարտարապետ
          Փիլիսոփա է, չի սիրում զգացմունքները բուռն արտահայտել, ձգտում է համաչափ հուզական ֆոնի և հարմարավետության: Զգույշ է որոշումներ ընդունելիս, սիրում է վերլուծել և կապեր փնտրել անցյալի, ներկայի և ապագայի միջև:
          Շատ ընկալունակ է փոփոխությունների նկատմամբ և դրանք ավելի շուտ ծանր է տանում:
          Տղամարդկանց 5%-ը, կանանց 2%-ը

          INFJ – Խորհրդատու
          Մարդկանց ճշգրիտ զգում է: Հեշտությամբ հասկանում է տրամադրությունները և թաքնված տաղանդները, նրան հաճախ խորհրդի համար են դիմում: Հեշտ խոցելի է, ծանր է տանում ագրեիսան և սիրո պակասը:
          Նրա շարժիչ ուժն ինտուիցիան է: Չի դադարում սովորել: Իրեն ճանաչելով՝ օգնում է ուրիշներին:
          Կանանց 2%-ը, տղամարդկանց 1%-ը

          INTJ – Ոգեշնչող
          Շատ հարուստ ներքին աշխարհ ունի, յուրահատուկ գաղափարներ է ունենում: Ձգտում է կատարելության, ուզում է բարելավել բոլորին և ամեն ինչ:
          Սակայն մարդկանց հետ հարաբերություններում դժվարություններ է ունենում, հաճախ դիտավորյալ հեռացնում է շրջապատողներին՝ անկախություն դրսևորելով: Կարողանում է առաջնայնությունները տարբերել, վստահում է իր ինտուիցիային:
          Տղամարդկանց 3%-ը, կանանց 1%-ը

          ISFJ – Պաշտպան
          Տանել չի կարողանում կեղծիքը հարաբերություններում:
          Նրբանկատ է խոսքերում և արարքներում: Բարի և հոգատար է, բարձրագույն նպատակն ուրիշներին օգնելն է:
          Կանանց 19%-ը, տղամարդկանց 8%-ը

          ISTP – Հմուտ
          Տեխնիկական միտք ունի, սիրում է աշխատել ձեռքերով: Չի շտապում որոշումներ ընդունելիս: Սակայն միշտ տեղավորվում է ժամկետում և պարտաճանաչ է:
          Շփումից հրաժարվոմ է հենց կեղծավորություն է զգում:
          Տղամարդկանց 9%-ը, կանանց 2%-ը

          ISTJ – Տեսուչ
          Խոհուն է, խորը, պատասխանատու: Վստահություն է առաջացնում, ուշադիր վերլուծում է ամբողջ տեղեկությունը: Հետաքրքրված չէ երկարատև շփումով, նախընտրում է գործարար շփումները միայն համագործակցության ընթացքում: Նպատակաուղղված է վերջնական արդյունքին:
          Սիրում է խստություն, կարգ: Ամպերում չի սավառնում, «հիմա և այստեղ է»:
          Տղամարդկանց 15%-ը, կանանց 7%-ը  

          Շարունակությունը՝ այստեղ:
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME