Իրինա Թովմասյանի եւ ամուսնու ընդհանուր նախասիրությունները
PHOTO
Bravo.am-ը գրում է.
Ամռանն Իրինա Թովմասյանն ընտանիքի հետ արձակուրդը վայելեց Եգիպտոսում` BRAVO.am-ին տեղեկացնելով, որ նախատեսում է աշնանը նույնպես մեկնել ծովափնյա հանգստի, բայց այս անգամ միայն ամուսնու ընկերակցությամբ, որպեսզի կարողանան ժամանակ անցկացնել Կարմիր ծովի հատակին:):
«Ես եւ Դավիթը դայվինգի սիրահար ենք: Նա վերջերս դասընթացների է մասնակցել, հանձնել է բոլոր քնություններն ու համապատասխան որակավորում ստացել, որը պահելու համար ժամանակ առ ժամանակ պետք է այդ սպորտաձեւով զբաղվի»,- պատմել է Իրինան:
Նրա խոսքով` հրաշալի ժամանակ են անցկացրել ընկերների շրջապատում. «Մասնակցել եմ ծովափին կազմակերպված բոլոր խաղերին ու պարային մրցույթներին: Շատ տպավորիչ ու հագեցած հանգիստ ստացվեց: Ինչ հնարավոր էր անել, արել ենք:)»:
Արտերկրից ամուսինները նվերներով ծանրաբեռնված են վերադարձել.«Երկուսս էլ երեխաներին շատ էինք կարոտել: Նրանց ու Լուսինեի փոքրիկի համար ուղտ ենք բերել, որն աշխույժ երգում ու պարում է:)»:




















































