Վերջին զանգի օրը հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 207 մեքենա. Դրանք դեռ ոստիկանությունում են
SOCIETYՆախօրեին, մայիսի 24–ին, վերջին զանգի օրը, հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 207 մեքենա։ Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Ըստ նրա, մեքենաներից 71–ը վարել են անչափահասներ, մեքենաները դեռևս ոստիկանությունում են։
«Կազմվելու են համապատասխան արձանագրություններ, որը ենթադրում է վարչական տույժ, նայած ինչ խախտում են կատարել»,– ասաց Զարզանդ Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 24–ին հանրապետությունում վերջին զանգն էր, և ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս որոշ մեքենաները վարել են դպրոցականները, նաև կախվել են պատուհաններից և այլն։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



