Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ГАЗ 5212 և ВАЗ 21124 ավտոմեքենաները. կան վիրավորներ. Shamshyan.com
SOCIETYՄայիսի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7.5-րդ կմ հատվածում բախվել են Չկալովկա գյուղի բնակիչ, 52-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած ГАЗ 5212 մակնիշի 34 FՍ 286 համարանիշի և Երանոս գյուղի բնակիչ, 25-ամյա Սերոբ Ղազարյանի վարած ВАЗ 21124 մակնիշի 34 SՏ 552 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս. Ղազարյանը և նրա ուղևոր, համագյուղացի, 25-ամյա Գագիկ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



