Փոխառություններ, նաև 6 միլիոն ՀՀ դրամ և 30 հազար ԱՄՆ դոլար՝ ՏՄՊՊՀ անդամի հայտարարագրում
SOCIETYՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Դավիթ Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
ՏՄՊՊՀ անդամի փոխառության չափը հարկային տարվա վերջում կազմել է 5000 ԱՄՆ դոլար և 3000 ԱՄՆ դոլար: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 6 000 000 ՀՀ դրամ և 30 000 ԱՄՆ դոլար: 2018թ. հարկային տարվա վերջում Դ. Հովհաննիսյանի դրամական միջոցները կազմել են 5 000 000 ՀՀ դրամ և 30 000 ԱՄՆ դոլար:
Նշված հարկային տարում ՀՀ դրամով ստացած եկամուտների հանրագումարը կազմել է 5 722 843 ՀՀ դրամ: Նշված հանրագումարը գոյացել է երկու աշխատավարձերից, որոնք համապատասխանաբար կազմել են 5 170 793 ՀՀ դրամ և 552 050 ՀՀ դրամ: Նա եկամուտներ է ստացել նաև արտարժույթով. տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը ենթաբաժնում նշված է շուրջ 75 ԱՄՆ դոլար և շուրջ 36 ԱՄՆ դոլար եկամտի մասին: Տարեկան հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ



