Yerevan, 08.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տիտանիկի» կործանումն իրականում արտառոց երևույթ չէր

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

1912 թվականին «Տիտանիկ» զբոսանավի կործանումը հանդիսանում է մարդկության պատմության ծովային ամենամասշտաբային աղետներից մեկը։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Իրոք «Տիտանիկի» կործանման թեմայով բազմաթիվ գրքեր, կինոնկարներ (ավելի քան 17 կինոնկար և երկու սերիալ) ու հոդվածներ են գրվել, անգամ կա «Տիտանիկ» մյուզիքլ և օպերա-ռեքվիեմ։ Ի վերջո, ձևավորվել է այն մոլորությունը, որ այս աղետը մարդկության պատմության ծովային ամենահայտնի և մասշտաբային աղետն է։ Սակայն իրականում այս զբոսանավի կործանումը, չի կարելի համարել մարդկության պատմության մեջ ինչ-որ արտասովոր ծովային աղետ՝ ո՛չ իր զոհերի քանակով և ո՛չ էլ իր հնչեղությամբ։ «Տիտանիկի» կործանման արդյունքում զոհվել է 1513 մարդ։ Օրինակի համար ասենք, որ 1940 թվականին գերմանական ռմբակոծիչները ֆրանսիայի ափերի մոտ խորտակել են բրիտանական տրանսպորտային «Լանկաստիա» նավը, որն ուներ մոտավորապես 7 000 ուղևոր։ Վթարի վայրում նավի խորտակման հետևանքով առաջացած հսկայական ջրապտույտը կլանել է ավելի քան 4 500 մարդու, որն, ի դեպ, 3 անգամ ավելի մեծ թիվ է, քան արձանագրվել է հանրահայտ «Տիտանիկի» կործանման դեպքում։ Էլ ավելի մեծ թվով զոհեր են արձանագրվել 1945 թվականին խորհրդային «С-13» սուզանավի կողմից տորպեդահարված գերմանական «Վիլհելմ Գուստլոֆֆ» գծանավի խորտակման դեպքում։ Ըստ պաշտոնական տվյալների, այդ միջադեպի ժամանակ զոհվել է ավելի քան 7 700 մարդ։ Մեկ այլ խորհրդային սուզանավ խորտակել է գերմանական տրանսպորտային «Գոյա» նավը, որտեղ գտնվում էր 5 000 -7 000 ուղևոր։ Ժամանակին բրիտանական ավիացիան խորտակել էր նաև «Կապ Արկոնե» գծանավը իր 5 000 կալանավորներով։ Իհարկե, այս ամենը եղել է պատերազմի ընթացքում, բայց այնպես չէ, որ «Տիտանիկի» կործանումը խաղաղ ժամանակների ամենամեծ վթարն է։ Օրինակ, 1987 թվականին Ֆիլիպինների ափերին «Դոնա Պասա» լաստանավի՝ տանկերի հետ բախման արդյունքում զոհվել է ավելի քան 4 000 մարդ։ Իհարկե, այնպես չէ, որ «Տիտանիկի» կործանումը «շարքային իրադարձություն» է։ Իրոք, սա խոշոր աղետ է, բայց ոչ ամենախոշորը ու ոչ էլ ամենախոշորների թվում է։ Ի դեպ, բավականին հետաքրքիր են «Տիտանիկի» կործանման պատճառների վարկածները։ Համընդհանուր է այն վարկածը , որ զբոսանավը կործանվել է այսբերգի հետ բախման արդյունքում, որի հետևանքով նրա կորպուսի վրա առաջացել է 90 մետր երկարությամբ ճեղքվածք։ Սակայն ամենավերջին հետազոտություններով պարզվել է, որ այսբերգն իրոք եղել է, բայց կորպուսի հսկայական ճեղքվածքի հարց այնքան էլ ճիշտ չէ։ Ուլտրաձայնային հետազոտությունը պարզել է, որ 20 մետր խորության վրա գտնվող նավի վրա առկա է միայն ընդամենը մեկ քառակուսի մետր մակերեսով անցք։ Ինչ որ է, հնարավոր է, որ անգամ այդ փոքրիկ վնասվածքն է խորտակել զբոսանավը։ Նշենք միայն , որ «Տիտանիկի» կործանման հարցով կան նաև այլ վարկածներ. առաջինն այն է, որ այն խորտակվել է գերմանական սուզանավի տորպեդահարումից, երկրորդը՝ որ զբոսանավում հրդեհ է բռնկվել, ըստ երրորդ վարկածի, այդ ամենում մեղավոր է զբոսանավով տեղափոխվող Ամեն-Օտուի մումիան, որը եղել է Ամենհոտեբ 4-րդ փարավոնի ժամանակների հայտնի պայծառատես։

Նշենք, որ Կեմերոնի՝ 11 «Օսկար» ստացած «Տիտանիկ» հանրահայտ գեղարվեստական ֆիլմը հայտնի է նաև իր ուրիշ ձեռքբերմամբ։ Կինոգետ-պատմաբանները այդ կինոնկարում արձանագրել են ավելի քան 157 սխալ։ Օրինակ՝ ամենաակնառուն խեղդվողներից մեկի ձեռքի էլեկտրոնային ժամացույցն է, որն ուղղակի չէր կարող լինել 1912 թվականին։ Չէր կարող լինել նաև ֆիլմում ցուցադրված կանաչ գույնի Ազատության արձանը։ Իհարկե, հիմա այդ արձանը կանաչ գույն ունի, բայց 1912 թվականին այն դեռևս դարչնագույն էր, իսկ «կանաչել» է միայն 1921 թվականին։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46