Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՄԱՅԻՍԻ). Կա­լա­նա­վոր­վել են Գա­գիկ Բեգ­լա­րյա­նի թիկ­նա­պահ­նե­րը, բաց­վել էստոր­գետ­նյա ավ­տո­կա­յա­նա­տե­ղի

SOCIETY

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Բուլղարիա և Ռուսաստան՝ Սլավոնական գրի և մշակույթի օր, Էկվադոր՝ Պիչինչի օր, Էրիթրեա՝ Անկախության օր

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1889-մահացել է ազգային-ազատագրական շարժման գործիչ Վարդան Գալշոյանը։

1923-ծնվել է նշանավոր նկարիչ Հակոբ Հակոբյանը։

1936-ծնվել է բանաստեղծ, երգիծաբան և հրապարակախոս Արամայիս Սահակյանը։

1992-ադրբեջանցիները Կուրբանովի արդեն հայտնի Սու-25-ով և Մի-24 ուղղաթիռների էսկադրայով ռմբակոծել են Արցախի Մարտունի քաղաքը և Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը։

2001- Վաշինգտոնում Նորին սրբություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը առաջին հանդիպումն է ունեցել Սպիտակ տանը՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջորջ Բուշի հետ:

2003-Երևանում բացվել է Հովհաննես Բաղրամյանի արձանը։

2005- Ղրիմի Գերագույն ռադան որոշում է կայացրել ապրիլի 24-ը ճանաչել որպես անցյալ դարասկզբին Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: 2010-պաշտոնապես բացվել է Երևան քաղաքի Ազատության հրապարակի տակ կառուցված ստորգետնյա ավտոկայանատեղին, վերաբացվել է նաև շինարարական աշխատանքների կապակցությամբ շուրջ 2 տարի փակ մնացած հրապարակը։

2014-Հայաստանի հանրապետական կուսակցության 15-րդ համագումարում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության ղեկավարի պաշտոնում: 2016-Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները կալանավորվել են՝ կապված մայիսի 16-ին վիճաբանության ընթացքում 5 անձի նկատմամբ բռնություն գործադրելու հետ: Տուժողներն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 

ԱՇԽԱՐՀ

1032-Ավիցեննան դիտել և նկարագրել է Վեներայի անցումը Արեգակի սկավառակով։

1543-ծնվել է լեհ աստղագետ, մաթեմատիկոս և տնտեսագետ Նիկոլայ Կոպեռնիկոսը։

1686-ծնվել է գերմանացի ֆիզիկոս, ջերմաչափերում առաջին անգամ սնդիկ օգտագործած և Ֆարենհեյտի սանդղակը հայտնագործած Գաբրիել Ֆարենհեյտը։

1571-Ղրիմի խան Դեվլեյ-Գիրեյը պաշարել է Մոսկվայի Կրեմլը։

1626-Նոր Հոլանդիայի նահանգապետ Պետեր Մինեյտը հնդկացիներից գնել է Մանհեթթեն կղզին 60 գուլդենով։

1743-ծնվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության առաջնորդներից մեկը՝ Ժան Պոլ Մարատը։

1798-սկսվել է Իռլանդական ապստամբությունը, որը կազմակերպել էր «Իռլանդացիների միավորում» ընկերությունը։

1822-ներկայիս Էկվադորի տարածքը անկախություն է ստացել Իսպանիայից և դարձել է Կոլումբիայի մի մասը։

1844-Սեմյուել Մորզեի սարքի շնորհիվ ուղարկվել է աշխարհում առաջին հեռագիրը Վաշինգտոնից Բալթիմոր։

1900-Սանկտ Պետերբուրգում անձամբ Նիկոլայ 2-րդ ցարի ձեռքով ջուր է իջեցվել նոր հածանավ՝ «Ավրորան»։

1905-ծնվել է ռուս խորհրդային գրող , նոբելյան մրցանակակիր Միխայիլ Շոլոխովը։

1925-լույս է տեսել «Комсомольская правда» թերթի առաջին համարը։

1945-լեհ պարտիզանները Լյասե Ստոցկու ճակատամարտում պարտության են մատնել պետանվտանգության զորքերին։

1956-շվեյցարական Լուգանո քաղաքում կայացել է Եվրատեսիլի առաջին մրցույթը։

1964-Լիմայում կայացած Պերու-Արգենտինա ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զոհվել է 328 մարդ, իսկ ավելի քան 4 000-ը ստացել են վնասվածքներ։

1982-Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում իրանական բանակը ազատագրել է Խորրեմշեխր քաղաքը։

1993-Էրիթրեան անկախացել է Եթովպիայից։

2001-ռուսալեզու Վիկիպեդիայում հայտնվել է առաջին հոդվածը։

2007-Նովոկուզնեցկում գտնվող «Հոբել յանական» հանքում տեղի է ունեցել պայթյուն, որի արդյունքում զոհվել է 38 մարդ։

2013-մահացել է կինոռեժիսոր, կինոօպերատոր, սցենարիստ, դերասան և կոմպոզիտոր Պյոտր Տոդորովսկին։

Կամո Խաչիկյան

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank