Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչ­պե՞ս օգտ­վել սեր­վի­տու­տի իրա­վուն­քից

SOCIETY

«Փաստ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Ճանաչեք և պաշտպանեք ձեր իրավունքները» խորագիրը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ իրազեկված չեն, իսկ երբեմն էլ որոշ պետական հիմնարկներ էլ ավելի են շփոթեցնում նրանց:

Օրաթերթը, համագործակցելով ՀՀ փաստաբանների պալատի հետ, այսուհետ հանրային իրազեկման արշավ է կազմակերպում, որը կօգնի մեր քաղաքացիներին իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները: Նշենք նաև, որ յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակն անվճար խորհրդատվություն է տրամադրում ՀՀ բոլոր քաղաքացիներին:

«Փաստի» խմբագրությանը հարցով դիմել է Սամսոն Մուրադյանը (անուն-ազգանունը փոփոխված է- խմբ.):

 

- Ունեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող սեփական տուն Հրազդան քաղաքում։ Սեփական տան հարևանությամբ ունեմ հողամաս, որտեղ մուտք գործելու համար ստիպված եմ անցնել հարևանի հողամասի մի հատվածով։ Վերջերս իմ և հարևանիս հարաբերությունները վատացել են, նա ցանկապատել է այդ հատվածը և թույլ չի տալիս այդ հատվածից օգտվելով մուտք գործել ինձ պատկանող հողամաս։ Իրավունք ունե՞մ պահանջելու նրանից՝ օգտվելու նրա հողամասի այդ հատվածից, եթե դեպի իմ հողամաս այլ մուտքի հնարավորություն չկա։

Պատասխանում է փաստաբան Տաթև Շալջյանը:

 

-Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ յուրաքանչյուր ոք ունի ուրիշի սեփականությունից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտի իրավունք)։ Այս իրավունքը իրենից ենթադրում է, որ հողամասի սեփականատերերը կամ օգտագործողներն իրավունք ունեն հարևան հողամասի սեփականատիրոջից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ հողամասի սեփականատիրոջից պահանջել իրենց տրամադրելու այդ հողամասի սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ): Ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունքը կարող է սահմանվել հարևան կամ այլ հողամասով անցնելու և երթևեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի և խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման և հողաբարելավման, ինչպես նաև անշարժ գույքի սեփականատիրոջ այլ կարիքների համար, որոնք չեն կարող ապահովվել առանց այդ իրավունքի տրամադրման: Սակայն ստանալով հարևանի հողամասից օգտվելու իրավունք՝ ամենևին հողամասի սեփականատիրոջը չի զրկում այդ հողամասի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքներից: Ընդ որում՝ նման իրավունքի տրամադրումը կարող է լինել կամավոր և հարկադիր: Կամավոր կերպով ուրիշի հողամասը սահմանափակ օգտագործելու իրավունքը սահմանվում է այդ իրավունքը ստանալ ցանկացողի և հողամասի սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ, որը պետք է վավերացվի նոտարական կարգով: Իսկ նման համաձայնության բացակայության դեպքում հողամասի սահմանափակ օգտագործման իրավունքը կարող է տրամադրվել հարկադիր կարգով, որը տրամադրվում է միայն դատարանի կողմից համապատասխան պահանջի առկայության դեպքում:

Սեփականությունից սահմանափակ օգտվելու իրավունք ստանալուց հետո երկու դեպքում էլ այն պետք է գրանցվի Կադաստրում (ՀՀ ԱԳԿՊԿ-ում):

Հետևաբար դուք կարող եք դատարան դիմել՝ պահանջելով տրամադրել հարևանի հողամասից սահմանափակ կարգով օգտվելու իրավունք։ Անհրաժեշտ է նաև հիշել, որ նման դեպքում Ձեր հարևանը իրավունք կունենա պահանջելու վարձատրություն այդ իրավունքի տրամադրման համար։ Եթե նման իրավունքի տրամադրումը կատարվում է կողմերի համաձայնությամբ, ապա վճարի չափը ևս որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հարկադիր կարգով տրամադրելու դեպքում` դատարանի վճռով կամ օրենքով:

Հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի սահմանման դեպքում հարևանը դրա դադարման պահանջ կարող է դնել միայն այն դեպքում, երբ վերացել են այդ իրավունքի սահմանման հիմքերը, այսինքն՝ Ձեր հողամաս մուտք գործելը հնարավոր է դարձել նաև այլ մուտքով կամ ճանապարհով։

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League